Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա կինը՝ Ասման, նոր տեսակի կորոնավիրուսով են վարակվել։ Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի ինստագրամի պաշտոնական էջը։ Գրում է Gazeta.ru-ն։
Ասադը և նրա կինը թեթև ախտանիշներ են զգացել, որոնք նման են կորոնավիրուսային վարակի ախտանիշներին, որից հետո թեսթավորվել են, իսկ պատասխանը դրական է եղել:
Գրասենյակի տվյալներով՝ պետության ղեկավարը և նրա կինը կայուն վիճակում են գտնվում և իրենց լավ են զգում, նրանք շարունակում են աշխատել հեռակա կարգով: