Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS): Գրում է Gazeta.ru-ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC- ի ժամանակով 12.56-ին (Մոսկվայի ժամանակով 15.56-ին) Բենկուլու նահանգից 158 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք ` 10 կիլոմետր խորության վրա:
Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվել:
Ավելի վաղ Նոր Զելանդիայի ափերի մոտ ուժգին երկրաշարժերի շարք էր գրանցվել։