Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 1997 թվականի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցն է (1996 թվականի ամփոփումն է)։ Անգլերեն չիմացողների համար հատկապես այս ամրագրումը թարգմանեմ. «...Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արգելեց հանրահավաքները և Երևանը հսկողության տակ առնելու համար դիմեց բանակային զորքի օգնությանը»։
Ուրիշ՝ ոչինչ։ Դրեք Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարության կողքին։ Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում։ Հ.Գ. Էս թեմայով մի բան էլ չենք մոռացել. ո՞վ հիմնեց Երկրապահ կամավորականների միությունը քաղաքական նպատակներով և քանի անգամ օգտագործեց այդ միությունը քաղաքական նպատակներով: