f

Անկախ

1996-ի խայտառակ ընտրություններից հետո Երեւան զորք մտցնելը, երկրի թալանը, քաղաքական սպանությունները Լեւոն-Տեր Պետրոսյանի նախագահության ժամանակից են սկսվել։


ՀԻՆ ԽԱՂԻ ՆՈՐ ՊԱՐՏԻԱՆ

Ակոսի ծռությունը մեծ եզից է, ընտրություններ կեղծելը, 1996-ի խայտառակ ընտրություններից հետո Երեւան զորք մտցնելը, երկրի թալանը, քաղաքական սպանությունները Լեւոն-Տեր Պետրոսյանի նախագահության ժամանակից են սկսվել։ Նա էր 2008թ․ մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանին փողոցային մարտերի հրամանատար նշանակել, նա այն ժամանակ չէր մտածում Հայաստանի եւ Արցախի ներքին կայունության մասին։ Նա կորոնավիրուսի համավարակի ժամանակ կոչ էր արել չքննադատել Նիկոլ Փաշինյանին, այն դեպքում, երբ վերջինս համավարակի ժամանակ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի հանրավաքներ էր անում, վարակը տարածվում էր։ Արցախում պատերազմի ժամանակ ԼՏՊ-ն լավատեղյակ էր ռազմաճակատում տիրող վատթար վիճակին, սակայն լռեց։ Հիմա Լեւոն Պեր-Պետրոսյանը չի լռել, հայտարարությանբ հանդես է եկել, որտեղ <<իրեն լիովին հասկանալի է համարել զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին,

ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու>>: Ասել է՝ բանակի հրամկազմը միջամտում է իր իրավասությունից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին,իսկ պատերազմում պարտության մեղքը բանակի վրա Նիկոլ Փաշինյանի կողմից բարդելը մեղմորեն համարել է << վարչապետի անզգույշ փորձ>>։ Լեւոն Տեր- Պետրոսյանը ներկա ծանր դժվար վիճակից ելքեր չի առաջարկել, սակայն զգուշացրել է ռազմական հեղաշրջման վատ հետեւանքներից։

ԼՏՊ-ի այս հայտարարությունը կամ կատարվել է դրսի ուժերի նախաձեռնությամբ, կամ՝ նա <<որպես խաղաղության կուսակցության>> երկարամյա ղեկավար, այդ մեսիջով իր ծառայություններն է առաջարկում նույն ուժերին, միաժամանակ իրեն ապահովագրելով , որ հետագա վատ իրադարձությունների դեպքում նորից հայտարարի՝ տեսա՞ք, ես ձեզ զգուշացնում էի։ Նա, ինչպես միշտ, իր շահի մասին է հոգացել, սակայն հրապարակավ ներկայացրել որպես հայրենիքի համար հոգածություն։

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում լևոն տեր պետրոսյան Նիկոլ Փաշինյան Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի»
Խայտառակ պատմություն վիրավոր հայ զինվորի մասին, որն անտեսված է ու զրկված բժշկական օգնությունից  
Ադրբեջանի նախագահի «պուրակի» բացման ու այսօրվա ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են
Շարժումը չի մարել, այլ ձևաչափ չկա. Իշխան Սաղաթելյան
ՀՀ իշխանությունները Կանադային չեն օժանդակել և չեն տրամադրել «Բայրաքթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ
Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ
Ոստիկանները փորձել են ուժ գործադրել գերեվարված զինծառայողների հարազատների նկատմամբ ու հրել-ջարդելով բացել մարզպետարանի մուտքերը. «Փաստինֆո» (տեսանյութ)
Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի
Երկու վիժվածք, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ ադրբեջանում
Պայթյուն՝ Ագարակի մաքսատան մոտակայքում․ կա մեկ զոհ
Իսրայելում  մտադիր են  մայիսի 23-ից թույլատրել պատվաստված զբոսաշրջիկների մուտքը
Կոսաչովը ռուսներին հորդորել է Ղրիմի «բռնակցման» մասին հայտարարություններից հետո մոռանալ Թուրքիայում արձակուրդների մասին
Երթևեկության ուղղությունների փոփոխություն՝ ապրիլի 14-ից
«Սահմանամերձ տարածաշրջանի վարկառուների համար 1-2 տարի ժամկետով հայտարարել արտակարգ դրություն՝ թույլ տալով վարկերը մարել ազատ գրաֆիկով»․տավուշցի գործարարների բաց նամակը
Թուրքիայում  մեկ օրում  կորոնավիրուսի 54.562 դեպք  է  հայտնաբերվել
ՃՈ-ում պետական գնումների գործընացում արձանագրված խախտումները, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանապետին
Մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը․Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Որտեղի՞ց եկավ այդ սուտը, ո՞վ էր իր կարողություններն այդչափ գերագնահատել, ինչո՞ւ աղ լցվեց գերեվարված մեր քաղաքացիների ծնողների վերքի վրա, սա պիտի պարզվի. Սրբուհի Գրիգորյան
Քանյե Ուեսթը ցանկանում է ամուսնալուծությունից հետո երեխաների համատեղ խնամակալության հասնել
Ադրբեջանագետուհու քծնանքը դավաճան Նիկոլին
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից միասնաբար դուրս գալու սաբոտաժով իշխանությունը հարված է հասցնում պետական որոշ պաշտոնյաների ռեպուտացիային. Աննա Կոստանյան
Ալիևի հրահանգով՝ ՀՀ մոտ 300 քաղաքացիների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, բայց Գլխավոր դատախազության կողմից Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ որևէ քայլ չենք տեսնում.Թովմասյան
Պատանի գիտնականների առաջին հետազոտությունները՝ ի շահ հայրենիքի
ՀՀ իշխանությունները Կանադային չեն տվել «Բայրաքթար»-ներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ
«Ոսկե դպրոցի» ոսկե տղան, որի անունը բարձր հնչեց... Եռաբլուրում
Ավելին
Ավելին