Իտալիայի ֆուտբոլի առաջնության խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների:
Ըստ իտալական մամուլում տարածված տեղեկությունների՝ ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսի պատճառով Իտալիայի առաջնության` Ա սերիայի հանդիպումները մինչև ապրիլի 3-ը կկայանան առանց ֆուտբոլասերների:
Իտալիայի առաջնության 36-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը «Լացիոն»է, որն ունի 62 միավոր: 60 միավոր է հավաքել «Յուվենթուս»-ը, եռյակը եզրափակում է «Ինտերը» (54 միավոր): «Ռոմա»-ն 5-րդն է 45 միավորով: