f

Անկախ

Մարդը պետք է կամք ունենա, ոչ թե ժելեի նման լինի, որ ով ձեռքը սեղմի, այդ ձևն ընդունի. Արա Զոհրաբյանը՝ ՀՀ նախագահի մասին


ՀՀ նախագահը փոխանակ երկու լուրջ սահմանադրական մարմինների՝ վարչապետ եւ ԶՈՒ գլխավոր շտաբ, միջեւ վեճը տեղափոխի քաղաքական հարթակ, նա փաստորեն հրաժարվում է այդ գործիքից  եւ բոլորս թողնում բախտի քմահաճույքին: Այս մասին ՀՀ նխագահի նստավարի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նշենք, որ 5 քաղաքացիներով (Ռոման Գասպարյան, Ռուբեն Մելքոնյան, Զինավոր Մեղրյան, Վահագն Չախալյան եւ Արա Զոհրաբյան) նրանք դիմել են ՀՀ նախագահին եւ պահանջում են, որ Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ՝ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով։

«Հիմա պատկերացրեք, ենթադրենք ԳՇ պետին ազատեցին պաշտոնից, եւ մյուս բարձրաստիճան սպաները չենթարվեցին վարչապետին, ի՞նչ է տեղի ունենալու: Բնական է, որ այս հետեւանքներն արձանագրել է նաեւ ՀՀ նախագահը՝ գրելով, որ սահմանադրական կարգին սպառնացող վտանգներ կարող են լինել: Հիմա այսքան հեռատեսություն ունեցող մարդն ինչու է կեցվածք փոխում: մենք այս պահանջը գրավոր ենք ներկայացնում, որի վերջում գրել ենք՝ այսօր դիմել ՍԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:

Եթե նախագահն այսօր չդիմեց ՍԴ, մենք կոնկրետ նախաձեռնողներս փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը, ինչից ելնելով է նա վախենում վարչապետից: Ինչն է խնդիրը, որ նա փոխեց իր կարծիքը: Արդյոք իրենից կրկին քաղաքացիության մասին փաստաթուղթ ուզեցին»,-ասաց Արա Զոհաբյանը:

Նա հավելեց, որ եթե նախագահը չդիմի ՍԴ, դա հիմք կլինի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. «Սա կոպիտ խախտում կլինի: Եթե նախագահը չարտահայտեր, որ սա առերեւույթ հակասում է Սահմանադրությանը, եւ չասեր, որ սա կարող է բերել այս հետեւանքներին, միգուցե ես կասեի՝ միգուցե նախագահն այդպես է մտածում, ստորագրեց հրամանագիրը եւ վերջ: Բայց հիմա, երբ նախագահն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը, ստացվում է, որ նա ումից ավելի շատ է վախենում, նրա կո՞ղմն է  բռնում: Մարդը պետք է կամք ունենա, ոչ թե ժելեի նման լինի, որ ով ձեռքը սեղմի, այդ ձեւն ընդունի»,-ասաց ՓՊ նախագահը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահն ինքն էլ է պահանջել վարչապետի հրաժարականը, իսկ այսօր վարչապետի հետ համագործակցող քայլեր է անում:

Հարցին, թե արդյոք համոզված է, որ եթե նախագահը դիմի ՍԴ, ՍԴ-ն հակասահմանադրական կճանչի վարչապետի առաջարկությունը, Արա Զոհրաբյանը պատասխանեց. «ՍԴ-ն հարթակ է, որտեղ քաղաքակիրթ ձեւով լուծում է տրվում: Ես չեմ ասում, որ ՍԴ-ն չի բռնելու վարչապետի կողմի: Առերեւույթ, ես էլ եմ կարծում, որ կա հակասություն, վիճելի խնդիր է եւ այս պայմաններում ոչ թե պետք է թողնել, որ մարդիկ ձեռքի ուժով հարցը լուծեն, այլ խնդիրը տանել քաղաքակիրթ ճանապարհով: Եթե ՍԴ-ն ասի՝ այո, կա խախտում, կստացվի, որ ԳՇ-ն ճիշտ կեցվածք ունի: Իսկ եթե ՍԴ-ն ասի՝ չկա խախտում, միգուցե մեր բարձրաստիճան սպաները իրենց վարքագիծը փոխեն: Կարող է նաեւ չփոխեն»:

ՓՊ նախագահը հստակ պատասխան չտվեց, թե արդյոք ինքը կընդունի ՍԴ ցանկացած որոշում՝ նշելով. «Ցանկացած դատական ակտի դեպքում օրենսդիրը ստիպում է, որ դատարանը պատճառաբանի իր որոշումը, որովհետեւ այդտեղ դուք տեսնում եք, որ դատարանը, որ այդ հետեւությանը եկել է, ինչ փաստերի եւ իրավական նորմերի վերլուծությամբ է եկել:Եթե այդ պատճառաբանությունը համոզիչ լինի՝ կվստահեմ, իսկ եթե ոչ՝ չեմ կարող ասել»:

Արա Զոհրաբյան Արմեն Սարգսյան

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին