ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի բանակում սեռական բռնության և ոտնձգությունների տարածված խնդիրը սպառնալիք է ազգային անվտանգության համար: Քաղաքական գործիչն այս մասին հայտարարել է՝ խոսելով Սպիտակ տանը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Գրում է Gazeta.ru-ն։
Պետության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերում պետք է պայքարել կանանց նկատմամբ սեռական բռնության և ոտնձգությունների դեմ: Նա նշել է, որ նման պահվածքն «անընդունելի» է և «զզվելի», «հատկապես ԱՄՆ զինված ուժերում, որի ստորաբաժանումների համախմբումը հիմնականում հիմնված է գործընկերների հանդեպ վստահության վրա»:
Ամերիկացի առաջնորդը խոստացել է, որ իր վարչակազմը համապարփակ աշխատանքներ է իրականացնելու՝ «այդ չարիքին վերջ տալու» համար:
Սպիտակ տանն իր ելույթի ընթացքում Բայդենը նաև երկու կանանց առաջադրել է ԱՄՆ ռազմական հրամանատարության ղեկավարի պաշտոններում: