Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով սուպեր գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող «Մեռնելու ժամանակը չէ» նոր ֆիլմի պրեմիերան հետաձգվել է: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ ապրիլին ծրագրված պրեմիերան հետաձգվել է մինչև 2020թ. նոյեմբեր: Այսպիսով, Մեծ Բրիտանիայի կինոթատրոններում ֆիլմը կարելի է դիտել նոյեմբերի 12-ին, համաշխարհային պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 25-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆիլմի պրեմիերան Պեկինում չեղարկվել է կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Հիշեցնենք, որ 2019 թ. դեկտեմբերի վերջին Ուհան քաղաքում գրանցվեց թոքաբորբի բռնկում: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է դարձել: