ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Լայպցիգ»-ին և դուրս եկավ հաջորդ փուլ: Հիշեցնենք, որ առաջին խաղում ևս հաղթել էր անգլիական ակումբը, նույն հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 71-րդ րոպեին. աչքի ընկավ Մոհամեդ Սալահը: 3 րոպե անց Սադիո Մանեն երկրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը: