Բժիշկ- սննդաբան Իրինա Լիզունը պատմել է, թե ինչպես է պետք խնձոր ուտել: Գրում է Gazeta.ru-ն:
Լիզունը նշել է, որ խնձորները պետք չէ կլպել, քանի որ դրանց կեղևում կան սննդային մանրաթելեր, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը: Սննդաբանի խոսքերով՝ կեղևի մեջ պարունակվող սննդային մանրաթեերլը նպաստում են ստամոքս-աղիքային տրակտի լավ աշխատանքին:
Կեղևում այդ մանրաթելերի երկրորդ գործառույթն օրգանիզմում մանրէների կերակրումն է, որն էլ իր հերթին շատ օգտակար է:
Միևնույն ժամանակ, Լիզունը հավելել է, որ անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ խնձորները տաք ջրով, քանի որ որոշ վաճառողներ խնձորները վոսկով են մշակում, որպեսզի պտուղն ավելի գրավիչ տեսք ունենա, սակայն դա կարող է ալերգիկ ռեակցիա կամ քոր առաջացնել: