Երգչուհի Քեթի Փերին «Never Worn White» («Ես երբեք սպիտակ չեմ կրել») տեսահոլովակում հայտնել է իր առաջին հղիության մասին: Երգի վերնագիրը հուշում է, որ նա երբեք ամուսնացած չի եղել: Գրում է Gazeta.ru-ն:
Տեսահոլովակի վերջում Փերին ցույց է տալիս նկատելիորեն կլորացած փորը:
Օրլանդո Բլումի և Քեթի Փերիի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2016 թ: Հետագայում նրանք բաժանվեցին մի քանի ամսով, բայց դադարից հետո վերսկսեցին իրենց սիրային հարաբերությունները: 2018թ. աստղային զույգը հայտարարեց իրենց նշանադրության մասին:
Հիշեցնենք, որ Օրլանդո Բլումն արդեն իսկ որդի ունի մոդել Միրանդա Քերից: Իսկ Փերիի համար երեխան առաջնեկ կլինի: