Եվրամիությունը կխստացնի մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցները, և ներկայումս այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Եվրամիության աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն։
Աղբյուրն ընդգծում է, որ մարտի 2-ի պատժամիջոցներն «առաջինն էին, բայց ոչ վերջինը»:
«ԵՄ խորհուրդը աշխատանքներ է տանում պատժամիջոցների այս ռեժիմում նոր անձանց ներգրավման ուղղությամբ, որոնք հնարավորինս շուտ կհաստատվեն», - ասել է աղբյուրը:
Միևնույն ժամանակ, նա մանրամասներ չի հայտնել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ դեսպանները պայմանավորվել են Չինաստանի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին: