«Известия» պարբերականի փոխանցմամբ՝ մասնագետները սեզոնային ալերգիա ուենցող անձանց նախազգուշացրել են անոմալ ջերմության պատճառով բույսերի վաղ ծաղկման մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ փետրվար ամսվա ընթացքում անոմալ տաք ձմռան պատճառով նախատեսվածից մեկ ամիս առաջ լաստենին ու պնդուկենին ծաղկել են:
Գիտնականների կարծիքով՝ մինչև մարտի վերջ կեչին ևս կարող է ծաղկել, որի բողբոջներն արդեն ուռչել են:
Մասնագետների խոսքերով՝ փետրվարին բազմաթիվ ալերգիկներ արդեն սկսել են դիմել բժիշկներին: