f

Անկախ

  ՍՊԱՍԵՆՔ ՆՐԱՆՑ․․․


Գրական մրցանակաբաշխություն

                                                           
Համավարակի պատճառով չեղարկվեցին շատ միջոցառումներ,այդ թվում  գրական կյանքի հետագծում արդեն հաստատված 1988թ Գյումրիում երկրաշարժի զոհ դարձած լոռեցի բանաստեղծ Արարատ Մկրտումյանի անվան 2020թ մրցանակաբաշխությունը։

Ավելի ճիշտ մրցանակաբաշխությունը կայացավ,բայց կայացավ առանց հանդիսավոր հավաքի,որ սովորաբար անցնում էր լեփլեցուն դահլիճում։

Այն նախատեսվում է անցկացնել գարնանը Գյումրիում՝Շիրակի մարզի ստեղծագործողների հետ համատեղ։

Մինչ այդ իր գրական թռիչքը վաղուց ընդհատած Արարատ Մկրտումյանի եղբայրը՝մետալուրգիական արտադրության բնագավառում ընտանեկան ավանդույթները շարունակող Արթուր Մկրտումյանի հովանավորությամբ ընթերցողին է հասել Լոռու երիտասարդ ստեղծագործողների ՛՛Բարձրացող շնչառություն՛՛ժողովածուն,որն ամբարել է հերթական մրցույթում խրախուսական մրցանակի հասած հինգ հեղինակների գործեր։Ի դեպ նրանցից մեկը՝ Մարինե Թաթոյանը 2018թ արժանացել է մրցանակաբաշխության առաջին մրցանակին,իսկ Իրմա Հակոբյանը, Վիոլետա Լապտևան և Հրաչուհի Լոռեցյանը նույն տարում արժանացել են խրախուսական մրցանակի և տպագրվել  ՛՛Բառի եզրագծեր՛՛ ստեղծագործական անթոլոգիայում։ Նոր անունը  այս անգամ ալավերդցի, իմ մտերիմ ընկերոջ, Ալավերդու գեղարվեստի դպրոցի տնօրեն  Վարուժան Վարդումյանի դուստրն է՝ բազմաշնորհ Նարեն։ Նա  բարձր առաջադիմությամբ սովորում է Երևանի Պետական  Համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, գրում է դեռ դպրոցական տարիներից, տպագրվել է հայրենի քաղաքի ՛՛Թումանյանական աշխարհ՛՛  և  այլ թերթերում։

Նարեն խորհում է,Նարեն հոգում ճիչ ունի,սեր ունի ու կարոտ։ Նա ուշացած մի երազանք ունի,ընթերցողին կանչում է իրիկնահացի ու հարց ունի գիժ <<Դեբեդին>>․
 ․․․Երբ դառնամ կոտրված ալիք
Ու տագնապեմ ձայնով երգիդ,
Ու՞ր կտանես այնժամ դու ինձ։
Երբ անհամբեր մի տխրությամբ
Ուշաթափվի կարոտս գրկիդ,
Գուցե․․․տու՜ն կտանես այնժամ դու ինձ։
Ծանոթ անուն է Մարինե Թաթոյանը։ Բայց միշտ նորություն ունի,ուրույն գրական ձևաչափ ունի,յուր սրտի թռթիռները կառավարել գիտի,դրանք շաղ տալ ու հավաքել գիտի․
Նկարեցի քեզ ապակու վրա,
անձրևը եկավ՝ապակին սրբեց։
Երկնքի վրա պատկերեցի քեզ,
Մեծ աչքերիդ մեջ՝թաղծոտ անրջանք,
ամպերը եկան դեմքդ ծածկեցին։
Ափիս բույլ գտա՝հավաքեցի քեզ․․․
Ու շաղ տվեցի,որ գաս հավաքես։
Լոռու մարզի Գուգարք գյուղում ծնված Իրմա Հակոբյանը երբեք  չի մոռանում, որ ինքը ավարտել է Հ․Շիրազի անվան միջնակարգ դպրոցը։Արձակ բանաստեղծություններով նա իր խոհն է սփռում շուրջը՝փորձում է պաշտպանվել աղանդներից,գնում է երազանքների ետևից,մեկ հրշեջ է դառնում,մեկ էլ բոցավառվում ու այրում տխրությունը․
Իմ մաքուր կանաչ աչքերից կախված ես մնացել,ծերու՛կ։ Իմ բարակ մատների վրա սառել է համբույրիդ համը։ Մնա՛,եթե գնալդ այդքան տխուր է լինելու․․․
Վիոլետա Լապտևան իսկական լապտեր է, լույս ու սեր է սփռում ընթերցողին ու հավատում,որ սերը ծաղկեփունջ է ձեռքին,երբեք չթառամող մի ծաղկեփունջ,որ ինքը քաղել,կամ թե վաստակել է․
Ես քաղեցի ծաղիկներն իմ պարտության,
Ձեռքերիս մեջ սերս արդեն ծաղկեփունջ է,
Եվ աշունոտ արցունքներ է մաղում հոգուս երկինքը,
Ես արցունք եմ հույսի աչքերում։
Թատերական աշխարհի գաղտնիքներն է բացում մասնագիտությամբ դերասան Հրաչուհի Լոռեցյանը։Նա բառախաղին չի հավատում,փակում է հոգեբուժարանի դուռը,մեծարում է զինվորին,յուր արցունքը դարձնում է մահացյալ․
Հեռանում են հոգուցս
Պատկերները քո խառնակ,
Ու ջնջվում են մարմնիցս
Համբույրները քո դեռ տաք,
Քո գրկի մեջ հալվում են
Ժպիտները իմ անցյալ,
Աչքերիդ մեջ մարում են 
Արցունքներս մահացյալ։

Կարծում եմ ասվածը բավական է,որ սպասենք նրանց,սպասենք նրանց տեսնելու հայկական պոեզիայի մեծ ընտանիքում։

Գնահատենք գրական մրցանակաբաշխությունները,

՛՛Արարատ Մկրտումյան՛՛ մրցանակաբաշխությունը տեղավորելով մեր հոգում,գուցե հետո էլ  այն ընդարձակի աշխարհագրությունը՝Լոռու և Շիրակի մարզերին միանան այլ  մարզեր ևս։

                                                                                                              Վաղարշակ  Ղորխմազյան


 

Բարձրացող շնչառություն՛՛ժողովածու Վաղարշակ Ղորխմազյան

Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
Ավելին
Ավելին