Տեղեկատվությունը, թե իբր «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը եւ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման եւ պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին», իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Արցախի Պաշտպանության բանակը։
«Հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը եւ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման եւ պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին», իրականությանը չի համապատասխանում:
Հորդորում ենք զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջեւ գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը եւ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման եւ պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին: