f

Անկախ

Պուտինը և Էրդողանը Սիրայի մասին հուշագիր են համաձայնեցրել


Ռուսաստանի նախագահ  Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրայում կոնֆլիկտի կարգավորման համատեղ հուշագիր են համաձայնեցրել, գրում է «Կոմերսանտը»: Գրեթե 6-ժամյա բանակցություններից հետո պարոն Պուտինը հույս է հայտնել, որ պայմանավորվածությունները հնարավորություն կտան վերջ դնելու մարտական գործողություններին ծայրագավառում: Ըստ փաստաթղթի՝ մարտի 6-ի կեսգիշերից Իդլիբում կմտցվի հրադադարի դրություն:

Հուշագրի դրույթները հրապարակել են երկու երկրների ԱԳՆ-ների ղեկավարները.

• կրակի դադարեցում շփման գծի ողջ երկայնքով մարտի 6-ի զինադադարի մեկնարկով,

• Սիրիայի հյուսիսում (6 կմ հյուսիս և 6 կմ հարավ Լաթաքիան և Հալեպը կապող М4 մայրուղուց) ստեղծվում է անվտանգության միջանցք,

• Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականները մարտի 15-ից սկսում են համատեղ պարեկություն М4 մայրուղու հատվածներում:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ բանակցությունները Թուրքիայի հետ հեշտ չեն եղել, սակայն «դրական» են ավարտվել:  

«Հիմնվելով երկկողմ հարաբերություններում ձեռք բերված բարձր մակարդակի վրա՝ մեզ մինչ այս հաջողվել է շփման եզրեր գտնել ծագող վիճելի պահերին և հանգել ընդունելի որոշումների: Այդպես էր նաև այս անգամ»,- ասել է նա լրագրողներին բանակցությունների արդյունքների մասին:  

Պետությունների ղեկավարները համաձայնել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Պարոն Էրդողանը նշել է, որ մարտի 5-ի լույս 6-ի գիշերը Իդլիբում հրադադարի դրություն կմտցվի, որից հետո կհամաձայնեցվեն «հետևյալ քայլերը»: Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան   իրավունք է վերապահում իրեն պատասխանելու կառավարական ուժերի գործողություններին: Նա խոստացել է, որ այդ հարցում Թուրքիան կապ կպահի Ռուսաստանի հետ:

«Այդ գործընթացում ես և իմ թանկագին ընկերը կապի մեջ կլինենք և կապը կշարունակեն մեր համապատասխան մարմինները»,- հայտարարել է Էրդողանը:

Բացի այդ, Թուրքիան Ռուսաստանի համաձայնությամբ լրացուցիչ ուժեր է ուղարկել Իդլիբ, ուր տեղադրվել են դիտակետեր:  

«Այդ կետերը պարտավորվել են վերահսկել միայն հրադադարը, ոչ թե դաշտը: Մենք Ռուսաստանի հետ համաձայնության եկանք որոշ ժամանակ օգնական ուժեր ուղարկել  տարածաշրջանի կայունացման համար»,- ասել է Թուրքիայի նախագահը:  

Բացի այդ, նախագահները պայմանավորվել են հեշտացնել փախստականների վերադարձը Սիրիայի հյուսիս:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև  հրավիրել է Վլադիմիր Պուտինին Թուրքիա երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի կապակցությամբ: Նա նշել է, որ Անկարան ցանկանում է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա:

Մինչ այս հանդիպումը Մոսկվայում և Անկարայում  երկու երկրների բանակցությունների երեք փուլ է կայացել փորձագետների մակարդակով, սակայն դրանց արդյունքում չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել: Նախագահները նաև հեռախոսով են քննարկել հակամարտության ծավալումը:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Թուրքիան սկսեց «Գարնան վահան» գործողությունը, երբ հայտնի դարձավ, որ սիրիական ուժերի օդային հարվածի հետևանքով 30 թուրք զինվոր է զոհվել: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գործողության սկզբից ի վեր զոհվել է 3 հազար սիրիական զինվոր:

 

 

Աշխարհում Մոսկվա Վլադիմիր Պուտին Ռեջեփ Թայիփ Էրդողան բանակցություններ

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին