f

Անկախ

ՀՀԿ-ական տնօրենի դեմ քաղաքական հետապնդման տարրեր են տեսնում


Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի գործունեության շուրջ մեկ տարի առաջ ծագած խնդիրը դեռ չի հարթվել ու հասել է դատական ատյան:
Դեռ 2019-ի փետրվարի 1-ին Շիրակի դատախազը միջնորդագիր էր ուղարկել մարզպետին՝ Նարինե Մեսրոպյանի հետագա պաշտոնավարման հարցը կարգավորելու համար: Պատճառն էլ այն էր, որ տնօրենի կողմից կատարված գործողությունների արդյունքում քրեական գործ էր հարուցվել.
<Գյումրու թիվ 19-րդ դպրոցում ՀՀ Քրեական օրենսգրքի 308 և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննության շրջանակներում ձեռք բերված տվյալները ապացուցել են նշված դպրոցի տնօրենի կողմից Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների հատկանիշներով հանցավոր արարքներ կատարելու փաստը։ Այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և պաշտոնական կեղծիք կատարելը, ինչի կապակցությամբ՝ նշված դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել հիշյալ հանցագործությունները կատարելու համար։ Բացի այդ, հիմնավորվել է նաև, որ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակել են նույն դպրոցի թվով 25 աշխատակիցներ։ Նրանցից երկուսի կողմից պաշտոնական փաստաթղթերում կատարվել են նաև ակնհայտ կեղծիքներ։ Հաշվի առնելով, որ ինչպես դպրոցի տնօրենը, այնպես էլ թվով 25 աշխատակիցներ զղջացել են իրենց կատարած արարքի համար, ընդունել են իրենց մեղքը, նախկինում դատապարտված չեն եղել և առաջին անգամ են կատարել միջին ծանրության հանցավոր արարքներ, ավելին՝ տնօրենի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված նյութական վնասը՝ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է>, - այսպիսի բովանդակության գրություն էր տարածել դատախազությունը: Ու չնայած դրան դատախազի միջնորդագրի հիման վրա մարզպետն աշխատանքից ազատեց տնօրենին: Վերջինս դատարանում բողոքարկեց որոշումը և դատարանը վճիռ կայացվեց հօգուտ տնօրենի:
<Պաշտոնում վերականգնվելուց հետո դատախազը նորից դիմում է մարզպետին, այն պայմաններում, երբ առաջին ատյանի դատարանը արձանագրել է, որ դատախազի միջնորդագիրը չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքից ազատելու համար, որովհետև աշխատանքային օրենսգիրքը պարզապես նման հիմք չի նախատեսում>, - ասում է Նարինե Մեսրոպյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը:
<Պրակտիկայում հազվադեպ են լինում դեպքեր, երբ դատական ակտով հիմնավորվում է անձի նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու հանգամանքը: Հիմա մենք ունենք օրինական ուժ ստացած դատական ակտ. առաջին ատյանի դատական ակտով, վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ հաստատված է համարվել, որ Շիրակի մարզի դատախազի և Շիրակի մարզպետի գործողությունների հետևանքով խտրական վերաբերմունք է նրանց կողմից դրսևորվել Նարինե Մեսրոպյանի նկատմամբ>, - սա էլ լրացնում է գործով մյուս պաշտպան Էդգար Թումասյանը:
Փաստաբաններն այս մասին նշեցին ինչպես հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, այնպես էլ նույն օրը նշանակված դատական նիստում:
Ինքը՝ Նարինե Մեսրոպյանը, իր նկատմամբ նման հետապնդումը չի կարողանում բացատրել, ասում է, գործող մարզպետի հետ, ով ստորագրել իր ազատման հրամանը, չի հասցրել աշխատել. <Բայց բազմիցս որակումներ է տվել իմ անձի նկատմամբ: Տնօրենների խորհրդակցության ժամանակ ասել է՝ տվյալ սուբյեկտը պետք է կիլոմետրերով հեռու մնա դպրոցից: Այո, իմ մասին է ասել, այդ պահին իմ հարցն է քննարկվել: Բացի դրանից, օգոստոսյան կոնֆերանսի ժամանակ, ինքը զավեշտ համարեց դատարանի վճիռները>:
Գյումրու թիվ 19 դպրոցի կոլեկտիվի հետ Մեսրոպյանն աշխատել է 13 տարի, ասում է՝ շատ համերաշխ են եղել, երբևէ որևէ մեկից բողոք չի լսել, որևէ տեղ իրենից չեն բողոքել. <Թե հիմա ինչու է այդպես ստացվել, ինչ բարոյահոգեբանական մթնոլորտ է, ես չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ: Բայց կոլեկտիվից մոտ 15 մարդ ինձ ընդհանրապես չի ճանաչում, քանի որ նրանք նոր են ընդունվել, իսկ ես մեկ տարի է դպրոցում չեմ, և հիմա իրենք էլ չեն ուզում ինձ հետ աշխատել>:
Հավելենք, որ Գյումրու թիվ 19 դպրոցում փետրվարի 24-ից դասապրոցես չի ընթանում, մանկավարժները գործադուլ և դասադուլ են հայտարարել, նրանք չեն ցանկանում աշխատել Նարինե Մեսրոպյանի հետ:
Պաշտպան Էդգար Թումասյանը նաև նշում է՝ Մեսրոպյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր կան. <Քաղաքական հետապնդման միջազգային տերմինաբանությունը հետևյալն է, երբ նույն օրենքը, նույն հանգամանքներում տարբեր անձանց նկատմամբ կիրառվում է տարբեր կերպ՝ ելնելով անձի կուսակցական կամ որևէ այլ պատկանելիությունից: Կոնկրետ այս դեպքով՝ խտրական վերաբերմունքից ելնելով, մենք տեսնում ենք քաղաքական հետապնդման տարրեր>:
Նարինե Մեսրոպյանն ասում է՝ որևէ պատճառ չի տեսնում իր հետ այսպես կոչված <հաշվեհարդարի> համար: Մեսրոպյանը դպրոցը ղեկավարել է 2005-2008թթ., և 2011 թվականի սեպտեմբերից 2019-ի փետրվար, իսկ 2011 թվականի դեկտեմբերից ՀՀԿ անդամ է:
Պաշտպան Տիգրան Ղազարյանն ասում է՝ Նարինե Մեսրոպյանի դեմ այս ամբողջ գործընթացը սկսվեց նրանից, որ վերջինս համարձակվեց բողոքարկել մարզպետի որոշումը:

Նարինե Մեսրոպյան Գյումրի Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց

Այլ հոդվածներ հեղինակից

Իրադրությունն առաջնագծում
Ստացվում է՝ ժողովուրդը ոչ միայն մեղավոր է, որ հիվանդացել է այլև դավաճան է, որովհետև բողոքում է. պարզագույն դեմագոգիա
«Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտներն անկում են գրանցել». Արա Գալոյան
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 547 նոր դեպք. կա 7 մահ. 207 անձ ապաքինվել է
«Ծառուկյանն իր ամբողջ կյանքում միայն կառուցել է, ոչ թե քո ղեկավարի նման՝ միայն քանդել». Գևորգ Պետրոսյան
«Երբ պետական կառավարմանն այսքան անլուրջ են մոտենում, ունենում ենք այն, ինչ ունենք». բժիշկ
Արսեն Թորոսյանը պետք է դատվի Նյուրնբերգի ընթացակարգով, մարդկության դեմ հանցագործության համար․ Կարեն Վարդանյան
«Վարչապետի մամլո խոսնակի հետևում կանգնած պարոնը մի բան հաշվի չի առել». Գագիկ Համբարյան
Պատասխանատվություն ես վերցրել, ուրեմն մեղավորը դու ես և քո կառավարությունը». Ավետիք Իշխանյան
Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները եւ շերտերը. Նիկոլ Փաշինյան, տեսանյութ
Պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. մեկինը՝ 72 ժամով
Թուրքիայում   բացվել  է  «Մուսա  լեռ» թանգարանը
«Ժողովուրդ». Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները
«Հրապարակ». Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան
«Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորին
Մանե Գևորգյանի տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում. Իվետա Տոնոյան
Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով. վարչապետի խոսնակ
Ծառուկյանի ելույթից վատացել են «նեղ ռետուզները» հագած անսեռ ու անհայրենիք դեմքերը. Արման Աբովյան
Տեր֊Պետրոսյանի կոչերը և բադերի առակը
Համավարակը հունվարից է սկսվել, բայց մեզ մոտ մինչեւ մարտի 4–ը ոչ մի աշխատանք չէր կատարվել, ոչ մի խնդիր չէր լուծվել.Գագիկ Ծառուկյան
Պապուա Նոր Գվինեայի Ուլավուն հրաբուխը թեթև «զաժիգալկա» է տարբեր տրամաչափի գործիչների ինքնաբռնկման դիմաց․ Նաիրա Զոհրաբյան
Իրական ՀԱԿ-ա սիլլոգիզմ
Լևոն Տեր-Պետրոսյանի կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմը
Ավելին
Ավելին