f

Անկախ

Հատուցման օրը. 100 տարի առաջ այս նույն օրը Սողոմոն Թեհլիրյանը սպանեց Թալեաթ փաշային


100 տարի առաջ այս նույն օրը՝ 1921 թվականի մարտի 15-ին, Բեռլինի Շարլոտենբերգ թաղամասի Հարդենբերգշտրասսե փողոցում Սողոմոն Թեհլիրյանը օրը ցերեկով սպանեց հայկական Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային:

Սողոմոնը կոփված էր, մասնակցել էր կամավորական շարժմանը, կռվել՝ Անդրանիկի գնդում, Կայծակ Առաքելի հետ: 1915 թվականին վերապրել էր ցեղասպանությունը, 85 հոգանոց գերդաստանից կենդանի էին մնացել միայն երեքը, որոնց թվում էր ինքը՝ ապագա վրիժառուն:

Նկարում Բեռլինի այն փողոցն է, որտեղ Թեհլերյանը իրականացրեց Թալեաթի դատավճիռը

1921 թվականին Թեհլիրյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային, որն իրականացրել է նույն տարվա մարտի 15-ին: Սպանությունից հետո Թեհլիրյանը ձերբակալվել է, սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը նրան ազատ է արձակել։ 

Նկարում դատարանի շենքն է, որտեղ Թեհլիրյանը արդարացվեց

Սողոմոն Թեհլիրյանը մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։

***

<<Դիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով` ձեռնափայտը անփույթ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած` զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ: Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցված կաղնու բնի պես թնդյունով երեսի վրա տապալվեց»:

Դատարանի նախագահ- Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:

Թեհլիրյան- Ինքս ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:

Նախագահ- Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:

Թեհլիրյան- Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:

Նախագահ- Թալեաթ փաշային ուզում էի՞ք սպանել:

Թեհլիրյան- Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:

Նախա‎գահ- Ուզում եմ ասել` նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:

Թեհլիրյան- Ես որևէ ծրագիր չունեի:

Նախագահ- Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:

Թեհլիրյան- Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ. դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:

Նախագահ- Իսկ դուք ի՞նչ արեցիք:

Թեհլիրյան- Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել>>:

Սողոմոն Թեհլիրյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին