f

Անկախ

Հասկանալի է, թե ինչու է ամբողջ փաստաթուղթը կառուցված կեղծ խաղաղասիրության գաղափարներով. «Ազգային օրակարգի» անդամ


«Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսը բառացիորեն որդեգրած ՀՀ իշխանությունները, հավատարիմ այս լոզունգին, Հայաստանը իրոք դարձրին «ողբի ու որբի հայրենիք»՝ շարունակելով քանդել ՀՀ պետական ինստիտուտները: Այս մասին իր գոդվածում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի անդամ Անահիտ Հակոբջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրողություն է, որ ցանկացած երկրի հզորությունն ու անվտանգությունը պայմանավորված է նրա կրթությամբ ու զինված ուժերով: Եվ այստեղ է, որ աննշան սխալը կամ չմտածված գործողությունը կարող է մեծ ավերածությունների պատճառ դառնալ: Փաստենք, որ կրթական բարեփոխումների համար պետք է ունենալ համապատասխան ինստիտուտներ՝ համապատասխան մասնագետներով: Սակայն այդ ինստիտուտներն ու մասնագետները լուծարված կամ անտեսված են այս իշխանությունների կողմից:

1. 2020թ. ամռանը ԿԳՄՍ նախարարությունը քննարկման էր ներկայացրել հանրակրթության պետական չափորոշիչը եւ առարկայական ծրագրերը: Հանրակրթության պետական չափորոշիչը պետության «ակնկալիքը եւ պահանջն է դպրոցից, որում շեշտադրվում են սովորողի գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումը եւ արժեքային համակարգը»: Եղան հանրային եւ մասնագիտական թեժ քննարկումներ: Բարձրաձայնած բազմաթիվ կարծիքներն ու առաջարկները փաստում են, որ փաստաթղթերն ունեն ակնառու խութեր եւ թերություններ, չնայած, ըստ պատասխանատուների, քննարկումների արդյունքում դրանք շտկվել, խմբագրվել ու լրամշակվել են: Առաջարկվող չափորոշիչները եւ առարկայական ծրագրերը հարվածի տակ են դրել հատկապես հայագիտական առարկաները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար:

Իշխող քաղաքական թիմը պետական չափորոշիչի հիմքում դրել է կեղծ բարեպաշտությամբ շաղախված պարտվողական խաղաղատենչություն իր երկու հարեւանների հետ: Հեռացած լինելով հայոց համազգային շահերի սթափ գնահատումից եւ վաղուց որդեգրած լինելով օտարապաշտություն, այդ թվում թուրքասիրություն՝ նրանք փաստորեն այս փաստաթղթերով թուլացնում են մեր ժողովրդին զգոնությունը, փորձում նրան դարձնել անտարբեր հայրենիքի ճակատագրի հանդեպ: Արցախյան վերջին պատերազմի արդյունքները վերը հնչեցրած խոսքերի հավաստիքն են: Գործող իշխանախումբը, իրեն հայտարարելով նորանկախ Հայաստանում «ամենազգային» կառավարությունը, պատմության չափորոշիչից դուրս է թողնել մեր փառահեղ պատմության առնվազն կեսից ավելին՝ ներկայացնելով ընդամենը 2500-ամյա պատմություն եւ տուրք տալով հայերի եկվորության սին, թշնամական տեսությանը, որն այսօր հիմնականում թուրք-ադրբեջանական ուժերն են թմբկահարում:

Ի դեպ, պատմության չափորոշիչների մշակման գործընթացում թուրքական հետքը այդպես էլ չժխտվեց: Եվ չափորոշիչն այդ բովանդակությամբ էլ Կառավարության կողմից ընդունվել է որպես պետական ռազմավարություն, որպես «հայոց պետության հավիտենության հայեցակարգ»: Հասկանալի է նաեւ, թե ինչու է ամբողջ փաստաթուղթը կառուցված կեղծ խաղաղասիրության, թշնամու կերպարի վերացման, թուրքին ներելու գաղափարներով: Մի՞թե պետություն կարելի է կառավարել՝ հիմնվելով կեղծ սկզբունքների վրա: Այնինչ անհրաժեշտ էր փաստաթղթում կարմիր թելի պես անցնող պարտվողական հանդուրժողականության եւ համակեցության կանոնների քարոզը փոխարինել ազգ, հայրենիք, հայրենասիրություն հասկացություններով։ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի ընդունմամբ հայագիտության դեմ արշավը շարունակվելու է՝ ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայագիտական առարկաների ուսումնառությունը թողնելով բուհի հայեցողությանը: Այսքանից հետո պարզ է դառնում, թե ինչու են իշխանական թիմի ներկայացուցիչները Շուշին անվանում Շուշա, չեն կարեւորում, թե պատերազմը ո՛ր կողմն է սկսել, եւ ու՛մ պատմական հողերն են վիճարկվում, կապիտուլիացիայի ստորագրումը համարում են հաղթանակ եւ, ի վերջո, ապագայում հզորանալը, վերազինվելը եւ հայության հաղթանակ ունենալն էլ՝ հետադիմական եւ վնասակար մտածողություն։ Փաստացի արել եւ անում են ամեն ինչ մեզ թուլացնելու եւ մեր պետության հիմքերը կազմաքանդելու համար: Անգամ փորձ է արվում խլել ապագայում հզոր հայրենիք ունենալու մեր տեսլականը: Սա խիստ վտանգավոր է մեր արժեհամակարգի ու կեցության համար եւ իրականացվող այլ գործողությունների հետ ի վերջո կարող է բերել ազգային նկարագրի կորստի ու երկրի հայաթափման։

2. Ըստ ՀՀ վարչապետի 2020 թ. դեկտեմբերի 30-ի N 1455-Լ «Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին» որոշման` Կառավարությանը հանձնարարվել է մինչեւ 2021թ. մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ ոչ պետական հանրակրթություն եւ բոլոր բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)։ Այս որոշումը բարձրագույն կրթություն ստանալու իրավունքից կզրկի բավական մեծ թվով ուսանողների, որոնք, որպես կրթական ծառայությունների ուղիղ սպառողներ, անմիջականորեն իրենց վրա են կրում հարկային բեռը (այսինքն՝ ուսանողների մի մասը ի վիճակի չեն լինելու վճարել այդ գումարը)։ Այն բարդ իրավիճակ կստեղծի նաեւ հանրապետության բուհերի համար՝ պայմանավորված կրթական ծառայությունների գների թանկացման արդյունքում սովորողների թվաքանակի կրճատման հավանականությամբ։ Ի սկզբանե ՀՀ կրթական հաստատություններին տրված հարկային արտոնությունը սոցիալապես անապահով խավերին աջակցություն տրամադրելու, կրթությունը առավել մատչելի դարձնելու նպատակ ուներ: Բուհերում վարձավճարի ավելացումը կբերի հասարակության բեւեռացման խորացման, միջին եւ ցածր եկամուտ ունեցող սովորողների բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության նվազման: Այն գրեթե զրոյանում է, եթե հաշվի ենք առնում սահմանված պետական պատվերի տեղերը (սահմանվում են մրցութային կարգով):

Բացի այդ, պետական պատվերի տեղերը չափազանց փոքր թիվ են կազմում եւ շատ հաճախ բարձր գնահատական ունեցող (ՄՈԳ-ի 95 տոկոսից ավելի) ուսանողները շարունակում են մնալ վճարովի ուսուցման համակարգում, ինչի արդյունքում կորչում է մոտիվացիան, ավելի լավը լինելու ձգտումը։ ՀՀ-ում հանրակրթական ծրագիր իրականացնող ոչ պետական հանրակրթական հաստատությունները մրցում են պետական կրթական անվճար համակարգի հետ, եւ նպատակահարմար է մրցակցային դաշտը պահպանել, եթե կրթության որակի բարձրացման խնդիր ենք դնում։ Այս պահին մասնավորի սահմանած ուսման վարձերը պայմանավորված են պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռությամբ. դրանց բարձրացումը կբերի պահանջարկի կտրուկ նվազեցման, արդյունքում՝ ոչ պետական հանրակրթական հաստատությունների տնտեսական գործունեության կրճատման: Արդեն կայացած 46 ոչ պետական դպրոցները կկանգնեն փակման վտանգի առջեւ, իսկ մոտ 10 000 աշակերտներ կհաճախեն պետական հանրակրթական դպրոցներ՝ ավելացնելով պետության ծախսերը (ամեն աշակերտի համար պետությունը տարեկան ծախսում է մոտ 130 հազ. դրամ): Փակման վտանգի տակ կհայտնվեն նաեւ 50 ոչ պետական նախադպրոցական հաստատությունները (ՆԴՀ-ները), իսկ 2500 սան չեն հաճախի ՆԴՀ-ներ պետական հաստատություններում տեղ չլինելու պատճառով: Որպես հետեւանք՝ պետությունը կզրկվի ոչ պետական դպրոցների (տարեկան մոտ մեկ միլիարդ դրամ) եւ ՆԴՀ-ների՝ որպես կազմակերպությունների կողմից վճարվող հարկերից: ՆԴՀ-ների, ոչ պետական հանրակրթական հաստատությունների եւ բուհերի ծախսերի առյուծի բաժինը ուսուցիչների եւ դասախոսների աշխատավարձն է. այդ ծախսը նվազեցնելու միակ ճանապարհը աշխատատեղերի կրճատումն է։ Արդյունքում բազմաթիվ փորձառու մասնագետներ կմնան առանց աշխատանքի։ Այս նախագծի հաստատմամբ Կառավարությունն այս պահին գուցե որոշակիորեն կփորձի համալրել բյուջեում առաջացած ճեղքվածքը: Սակայն դրա հետեւանքով սոցիալական խնդիրները չեն լուծվի, այլ է՛լ ավելի մեծ ծախսեր կնախատեսվեն պետական բյուջեում, իսկ կազմակերպությունները կհայտնվեն ֆինանսական ծանր կացության մեջ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

3. ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործող իշխանախումբը լծվել է հնարավոր ու անհնար բոլոր ոլորտներում «հեղափոխությունը» տարածելուն։ Շարունակվում է կրթական հաստատությունների քաղաքականացման եւ կուսակցականացման պախարակելի գործընթացը: Այս մասին է վկայում ցանկացած միջոցի կիրառմամբ կառավարման խորհուրդների եւ տնօրենի (ռեկտորի) պաշտոնում իրենց հավատարիմ անձանց, աջակիցների, ծանոթների, բարեկամների նշանակումը, այսինքն՝ «իրենցով անելու» բուռն գործընթացը՝ անտեսելով անմիջական շահառուների՝ մանկավարժների, ծնողների եւ սովորողների կարծիքը: Անթույլատրելի է իշխանությունների կողմից հրահանգավորված ուժային կառույցների միջամտությունը դպրոցներում տեղի ունեցող գործընթացներին: Անընդունելի է կրթական հաստատություններում քաղաքական ազդեցություններն ու շահարկումները: Մասնավորապես, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի ընդունումը իշխանությունը դարձնելու է մահակ բուհերի եւ գիտական հիմնարկների գլխին։ Նախագծով առաջարկվում է բուհերի ռեկտորների ընտրության կարգի փոփոխություն, համաձայն որի՝ կառավարման խորհրդի 9-ը անդամներից 5-ը նշանակվելու է լիազոր մարմնի կողմից: Օրենքի ընդունմամբ բուհերը Կառավարության կողմից կդառնան բացարձակապես կառավարելի. ռեկտորի պաշտոնը փաստացի դառնալու է նշանակովի: Իշխանական թիմն իրականացնում է կրթական համակարգը հետեւողական կազմաքանդելու քաղաքականություն, եւ սա այլեւս ոչ միայն եւ ոչ այնքան կրթական հարց է, որքան լրջագույն սպառնալիք մեր ազգի ու պետության անվտանգության համար: Կառավարության ռազմավարությունը եւ գործողությունները պետք է բխեն հայության առջեւ կանգնած ինքնութենական մարտահրավերներից եւ ոչ թե դրսից պարտադրված, օտարի շահը սպասարկող օրակարգից, դրանք չպետք է խեղաթյուրեն մեր կրթական համակարգը, վտանգեն մեր ազգային հենքը, սերունդների եւ պետության ապագան:

«Ազգային օրակարգ» կուսակցություն Անահիտ Հակոբջանյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին