f

Անկախ

ՊԱՎԼՈ ՏԻՉԻՆԱ -130․ ՈՒկրաինական ուրվագծեր անմահ լոռեցու դիմապատկերին


Մեզանում գրական հանրագիտարանի առաջնեկի՝ ՛՛Հովհաննես Թումանյան՛՛-ի ՛՛Անձնանուններ՛՛ բաժնում քիչ չեն օտարազգիները։ Դրանցից մեկն էլ ուկրաինացի բանաստեղծ, պետական-հասարակական գործիչ Պավլո Տիչինան է։ Մորաքրոջս ընտանիքին այցելելու առաքելությամբ պարբերաբար լինում եմ Երևանի Տիչինայի անունը կրող փողոցում։

Լրագրողական հետաքրքրությունից ելնելով վերջերս այդ փողոցում 17 պատահական անցորդների հարցրի փողոցի անվանումը։ 14-ը գիտեին, որ Տիչինայի անվան փողոցն է, բայց ընդամենը 7 հոգի կարողացան պատասխանել․՛՛Ո՞վ է Պավլո Տիչինան՛՛ հարցին, այն էլ ոչ ամբողջական։

Նրա գրքերից ՛՛Արծաթափայլ գիշերով՛՛ ժողովածուն հիշեց միայն տարեցներից մեկը, ով նաև գիտեր, որ նա եղել է Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, նաև լուսավորության նախարար։

Ես տարիներ առաջ մամուլում արված իմ ՛՛Իսկ ինչի՞ համար են անվանակոչությունները՛՛ հարցադրումը հիշեցի։ Բայց դրան անդրադառնալը չէր ամենևին նպատակս։ Պարզապես գիտեի, որ այս տարվա հունվարին լրացել է Պավլո Տիչինայի 130-ամյակը և մնացել աննկատ։ Մերոնց շա՞տ ենք հիշում, որ ուկրաինացուն հիշենք, կմտածի ընթերցողը։ Նա իրավունք ունի այդպես մտածելու։
Բայ՞ց․․․
Միայն ՛՛Հովհաննես Թումանյան՛՛ հանրագիտարանում յոթ անգամ հիշատակվում է Պավլո Տիչինայի անունը, դրանցից մեկը նրան նվիրված բառահոդվածն է գրքի 1117 էջում։ 1939թ․ Խորհրդային Հայաստան այցելելուց հետո Տիչինան մեծ հետաքրքրություն է հանդես բերել Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործությունների հանդեպ, գրել է ՛՛Հովհաննեսի մանկությունը՛՛ բանաստեղծությունը, թարգմանել է Թումանյանի բանաստեղծություններից և տպագրել ՛՛Կանաչ ախպեր՛՛ /1940թ․/ ժողովածուում։

Նա Թումանյանի մասին գրել է․ ՛՛Ինչպիսի հմտությամբ է նա կարողանում խոսել երեխաների հետ։ Նրա մանկական ոտանավորները, հեքիաթները, պատմվածքները համաշխարհային պոեզիայի իսկական մարգարիտներ են․․․՛՛։ Տիչինան թարգմանել է Հովհաննես Թումանյանի ՛՛Այվազովսկու նկարի առջև՛՛ բանաստեղծությունը, ՛՛Անցկացան․․․՛՛, ՛՛Ե՛տ եկեք․․․՛՛ քառյակները, ՛՛Գիքոր՛՛, ՛՛Գելը՛՛՛, ՛՛Եղջերուն՛՛ պատմվածքները, ՛՛Անհաղթ աքլորը՛՛, ՛՛Սուտասանը՛՛, ՛՛Ուլիկը՛՛ հեքիաթները, ՛՛Մի կաթիլ մեղր՛՛ բալլադը, ՛՛Անուշ՛՛ պոեմը, որտեղ, ինչպես նշել է Վիկտոր Կոչևսկին ,կարողացել է այնպես անել, որ Թումանյանի հերոսները խոսել են ուկրաիներեն, ընդսմին մնալով ոչ միայն մնալով պարզապես հայեր, այլև լոռվա սարերի գյուղացիներ։

Դիպուկ և հոգեբանական կերպարների մեջ մեր վարպետը պահպանել է ամեն ինչ, նույնիսկ նվազագույն մանրուքներըե։ Տիչինան 1952-ին իր շուրջը համախմբելով Ուկրաինայի նշանավոր գրողների, կազմել, խմբագրել և հրատարակել է հայ գրականութփյան հատընտիր, որտեղ զետեղել է Թումանյանի ստեղծագործությունների իր թարգմանությունները։ Տիչինան ժամանակին պարգևատրվել է ՀԽՍՀ ԳԽ նախագահության պատվոգրով։ Կարծում եմ ասվածը նկատելի ուրվագծեր են անմահ լոռեցու դիմապատկերին, ուրվագծեր, որ թելադրում են խորհել ՛՛Ինչի՞ համար են անվանակոչությունները՛՛ հարցի շուրջ ու մոռացության չտալ երևելիների հոբելյանները։


Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
 

Պավլո Տիչինա Հովհաննես Թումանյան Վաղարշակ Ղորխմազյան

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին