Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները վարակի տարածման սպառնալիքի պատճառով մտադիր են 50%-ով սահմանափակել մարզասերների քանակը: Հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։
Խոշոր մարզադաշտերում հանդիսականների թիվը չպետք է գերազանցի 20 հազարը: Եթե համաճարակաբանական իրավիճակը բարելավվի, կազմակերպիչները կարող են հրաժարվել այդ որոշումից։
Միաժամանակ, Ճապոնիայի իշխանությունները արտասահմանյան երկրներին կոչ են արել սահմանափակել Օլիմպիական խաղերում ղեկավարներին ուղեկցող մարդկանց թիվը:
Նրանք կթեստավորվեն իրենց երկրներում և Ճապոնիայում, կարգելվի նաև շփվել մարզիկների հետ, և կօգտվեն հատուկ փոխադրամիջոցից: