Այս սիրուն ժպիտով տղան Բալասանյան Արթուրն է։
Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանող էր։
Արթուրը հրաշալի նկարում էր, ճարտարապետ-դիզայներ պիտի դառնար։
Արթուրը սպանվեց Ջաբրաիլում՝ պատերազմի հենց առաջին օրը՝ անձնազոհ կռիվ տալով թշնամու դեմ։
Արթուրի քույրը էնքան տաք է պատմում սիրուն ժպիտով իր հրաշք եղբոր մասին։
Ասեց՝ ապրում ենք կիսատ։
Ապրում ենք, որ ապրեցնենք իրեն։