f

Անկախ

«Իրատես». Մի մասնագետն ի՞նչ է, որ չունեք


«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն Իտալիայում իրեն համեմատեց Հիսուսի հետ, Վրաստանում էլ ավելի առաջ անցավ. իր ու Հիսուսի «կադրային» քաղաքականությունը նույն հարթությունում դրեց։ Դեռ մի կողմ, որ Հիսուս լինելու բարդույթը չի հաղթահարվում, բայց հետաքրքիր է՝ ովքե՞ր են իր կառավարության առաքյալներն ու ամենակարեւորը՝ հուդաները, որոնց մասին այդքան շատ է սիրում խոսել կառավարության ղեկավարը։

Այս չափից դուրս բարձր ինքնագնահատականն ինչո՞վ է արդարացված։ Ցանկացած իշխանություն փրկիչ ու արարիչ է դառնում, երբ հասարակությունն է նրան այդ պատվին արժանացնում՝ աչքի տակ ունենալով կառավարության հայրենանվեր գործերը։ Բայց օրինակ, երբեւէ լսե՞լ եք 31 կամ 15 հազար դոլարով պարգեւատրված «առաքյալների», կառավարական բոլոր հաճույքներից օգտվող, թող ների ինձ Աստված՝ Հիսուսի մասին։

Այն, որ այսպիսի համեմատությունները հոգեբանական որոշ խնդիրների վրա են լույս սփռում, հասկանալի է, բայց այս երկու տարվա ընթացքում շատ էական մի հարց բաց է մնացել։ Ի վերջո, չկա՞ մեկը, մի մասնագետ, որ երկրի ղեկավարին կողքից ճիշտ ուղղություն տա, հուշի պաշտոնյայի սահմանների ու զսպվածության մասին, ավելի կոպիտ ասած, աշխատի նրա վրա՝ խոսքից, պահվածքից, դիմախաղից սկսած մինչեւ հագուկապ։

Աշխարհում շատ վաղուց ղեկավարներն ունեն այդ ամենով զբաղվող հատուկ մասնագետներ։ Պաշտոնյայի կերպարի կերտումը լուրջ աշխատանք է, մի անտեսեք։ Եթե անգամ ներսում դրա վրա աչք կարող են փակել, դրսում չափազանց տխուր պատկերի առաջ ենք կանգնում։ Ամեն ինչ սելֆիով չի սահմանափակվում, երբեմն նաեւ այդ հարցում կանոնիկություն է պետք։ Խոսքը երկրի դեմքը ներկայացնողի մասին է, որը պատասխանատու է մի ողջ ազգի քաղաքական, հասարակական, մշակութային դիմագիծը ներկայացնելու համար։

Սակայն վաղուց խոսքն ու խրատն անտեղի են, իսկ խորհուրդ տալն անշնորհակալ գործ, այնպես որ, սպասում ենք հաջորդ համեմատությանը։ Հավանաբար այն կվերաբերի «արարչական» գործերին, միայն թե հիմա էլ սեփական պատվիրանները չսահմանի։

Չի բացառվում նաեւ, որ մի օր էլ սեփական Ավետարան գրի։ Ասենք՝ Ավետարան՝ ըստ Նիկոլի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան

Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Իսրայելն Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը չի քննարկել ԱՄՆ-ի հետ․ Միլլեր
ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից
Պենտագոնի ղեկավարը 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ զրուցել է չինացի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը և G7-ը ուսումնասիրում են Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվները բացելու հնարավորությունները. Յելեն
Նեթանյահուն խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետի զանգից՝ Իրանի հարձակման առնչությամբ
Գերմանիայի նախագահը ապրիլի 22-24-ը եռօրյա այցով Թուրքիա կմեկնի
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր չի խոցի, թեև դա արեց Իսրայելի համար. Քիրբի
Ստոլտենբերգը կոչ է արել դաշնակիցներին ավելացնել ֆինանսավորումն Ուկրաինային ավելի շատ օգնություն հատկացնելու համար
Քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի․ մայրուղին փակ է լինելու
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Ավելին
Ավելին