f

Անկախ

ՀՌՀ-ում կայանալու է Գառնիկ Կարապետյանի անվան օլիմպիադան «Մաթեմատիկա» առարկայից


Հայ-Ռուսական համալսարանի № 301 լսարանում մարտի 28-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Գառնիկ Կարապետյանի անվան ամենամյա օլիմպիադան «Մաթեմատիկա» առարկայից, որին կարող են մասնակցել ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները։  

Հաղթողները հետագայում կունենան առավելություն Հայ-Ռուսական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ուղղությամբ ընդունվելիս։ 

Օլիմպիադային մասնակցության հայտը ուղարկելու վերջնաժամկետը մարտի 25-ն է (էլ հասցե՝ [email protected])։ 

Գրանցվելու համար վերոնշյալ էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել

  1. Անուն/ազգանուն/հայրանուն,
  2. Ծննդյան օր/ամիս/տարի,
  3. Ձեր կրթական հաստատության ամբողջական անվանումը (դպրոցի համարը, ո՞ր դասարանում եք սովորում),
  4. Կոնտակտային տվյալներ՝ հասցե, հեռախոս, էլ. հասցե։ 

Նամակի թեմա դաշտում պարտադիր նշել «Գառնիկ Կարապետյանի անվան օլիմպիադա»։  

Հիշեցնենք, որ հայտնի գիտնական, մաթեմատիկոս Գառնիկ Կարապետյանը Հայ-Ռուսական համալսարանի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրենն էր, որը մինչև այդ երկար տարիներ գլխավորել էր ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնը, կյանքից անժամանակ հեռացել է 2018թ նոյեմբերի 29-ին։

Նա միջազգային կարգի մասնագետ էր մաթեմատիկական անալիզի, դիֆերենցիալ հավասարումների, մաթեմատիկական ֆիզիկայի, մաթեմատիկական մոդելավորման ոլորտում։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը բազմաթիվ պարգևներ և մրցանակներ է ստացել, այդ թվում` Անանիա Շիրակացու մեդալը։ Բազմաթիվ ուսումնամեթոդական ձեռնարկների, գիտական հոդվածների հեղինակ է, հայտնի է ոչ միայն միջազգային կարգի գիտնականների շրջանում, այլ նաև լայն հանրությանը` դպրոցականների համար նախատեսված «Բաց դաս» կրթական հաղորդումների շարքի շնորհիվ։

Հայ-ռուսական համալսարան

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին