Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը հաջող է հանդես եկել աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում:
Գերմանիայի Օբերվիեսենտալ քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության 30 կմ ազատ ոճում Միքայելյանը մեկնարկել 38-րդը. եզրագծին է հասել 11-րդը: Հայ դահուկորդը առաջ է անցել Ֆինլանդիայի, Իտալիայի, Լատվիայի և այլ երկրների ներկայացուցիչներից: Այս ձևում առաջինը եզրագիծը հատել է Նորվեգիան ներկայացնող Հարալդ Ամունդսենը՝ 1: 12.42. արդյունքով:
Մինչև 23 տարեկաների 30 կմ ազատ ոճի մրցաձևին մասնակցել է 25 երկրի 63 մարզիկ: