ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի փաստաբանը նոր դիմում է մուտքագրում դատարան՝ գեներալ-լեյտենանտին պաշտոնից ազատելու ապօրինությունների վերաբերյալ։
Փաստաբան Վարուժան Ավետիքյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները: Պարզվում է, մինչ օրենքի հիման վրա դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու ուժով կասեցվել է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, Պաշտպանության նախարարը արձակել է ՀՀ նախագահի կասեցված հրամանագրի կատարումն ապահովող հրաման: Հաշվի առնելով սա՝ Վարչական դատարան ենք մուտք անելու այս գործով նոր փաստաթղթեր, որոնք ուղղված կլինեն ապօրինությունները վերացնելուն»։