f

Անկախ

ՊՆ նախարարի հրամանն անօրինական է, քանի որ հիմնվել է ՀՀ նախագահի կասեցված հրամանագրի վրա. Տիրան Խաչատրյանի պաշտպան


ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարուժան Ավետիքյանը նոր դիմում է մուտքագրում դատարան՝ գեներալ-լեյտենանտին պաշտոնից ազատելու ապօրինությունների վերաբերյալ։

«Նախագահի հրամանգրով Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Մենք դիմել ենք  դատարան եւ խնդրել ենք, որ դատարանն անվավեր ճանաչի այդ հրամանագիրը, որովհետեւ այն մեր կարծիքով ընդունվել Սահմանադրության եւ օրենքների խախտումներով: Օրենսդրության համաձայն, եթե վիճարկման հայցը վարույթ է ընդունվում, ապա օրենքի ուժով հրամանագիրը կասեցվում է: Այսինքն այդ ակտի կատարումն ապահովող որեւէ այլ ակտ չի կարող ընդունվել:

Երեկ մենք իմացանք, որ պաշտպանության նախարարը երեկ ընդունել է երկու հրաման. Փետրվարի 26-ին ընդունում է հրաման, որով հայտարարում է նախագահի հրամանագիրը, Այնուհետեւ հրամայում է Տիրան Խաչատրյանին թողնել կադրերի տրամադրության տակ: Այնուհետեւ մարտի 10-ին վարույթ է ընդունվում մեր հայցադիմումը, նախագահի հրմանագիրը կասեցվում է: Ի զարմանս մեզ, արդեն մարտի 15-ին նախարարն ընդունում է մեկ այլ հրման, որով հետ է կանչում Տիրան Խաչատրյանին արձակուրդից եւ հանձնարարում է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-լեյտենանտ Գալստյանին անձնակազմի ցուցակներից դուրս հանել պարոն Խաչատրյանին: Սա այն դեպքում, երբ ՊՆ պաշտոնյաները շատ լավ գիտեին, որ այդ ակտը կասեցված է»,-ասաց պաշտպանը:

Նա հավելեց, որ արդեն այսօր համապատասխան միջնորդություններ են ներկայացրել դատարան, որով փորձելու են արդեն «այս նոր անօրինական ակտերի դեմն առնել»:

«Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է կասեցված ակտին ի կատարումն ընդունել այլ ակտեր»,-ասաց պաշտպանը՝ հավելելով, որ այս գործով պատասխանողը ՀՀ նախագահն է:

Նա անդրադարձավ արդարադատության նախարարի հայտարարությանը, թե նախագահի այդ հրամանագիրը կտարում չէր ենթադրում. «Բա որ չէր ենթադրում, ինչու է պաշտպանության նախարարի երկու հրամաններով ի կատար ածվել: Վարչական յուրաքանչյուր ակտ ենթադրում է կատարում: Ընդունում-հանձնում չի եղել, իմ վստահորդին նման բան հայտնի չէ: Վերջնահաշվարկ եւս չի արվել»:

Վարուժան Ավետիքյանը նաեւ հայտարարեց, որ մինչեւ հիմա ինքը չգիտի, թե ինչ հիմքով է աշխատանքից ազատվել Տիրան Խաչատրյանը: Նրա խոսքով, դատարանը պահանջել է, որ ներկայացվի վարչապետի միջնորդագիր, թե ինչի հիման վրա է ընդունվել հրամանագիրը:

Հարցին, թե Տիրան Խաչատրյանը գնո՞ւմ է աշխատանքի, պաշտպանն ասաց. «Որքան գիտեմ, երեկ եղել է ԳՇ-ում: Նա իմ կարծիքով այս պահին ԳՇ պետի առաջին տեղակալն է հանդիսանում»:

Վարուժան Ավետիքյան Տիրան Խաչատրյան

Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Ավելին
Ավելին