f

Անկախ

Բացահայտված է Արցախը դիտավորյալ հանձնելու հանցավոր պլանը


Ըստ իրազեկ աղբյուրի՝ Արցախի պատերազմի մտահղացումը հետևյալն էր: Ադրբեջանը պետք է բլիցկրիգ իրականացներ և մի քանի օրում ամբողջությամբ գրավեր Արցախը: Ընդ որում, որոշակի ուժերը Հայաստանում պետք է նպաստեին դրան՝ որոշ ժամանակ հետաձգելով ռազմաճակատ կամավորների, սպառազինությունների և զինամթերքի առաքումը, հրաժարվելով կոնֆլիկտի լուծման առաջարկվող տարբերակներից և խոչընդոտելով Ռուսաստանի զինված ուժերի ներգրավումը կոնֆկիկտի հանգուցալուծմանը:

Լիակատար կապիտուլյացիայից հետո Արցախի կարգավիճակի հարցը կփակվեր: Այնուհետև ծրագրվել է տեղեկատվական գրոհ կազմակերպել պատերազմում պարտության մեղքը Ռուսաստանի վրա բարդելու նպատակով, հակառուսական տրամադրությունների ալիք բարձրացնել և այդ խորապատկերում ՀԱՊԿ-ից դուրս գալու և Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու քաղաքական որոշում ընդունել: Դրանից հետո էլ անմիջապես մտնել ՆԱՏՕ: Որից հետո ԱՄՆ-ն և Բրիտանիան իրենց հսկողության տակ կառնեին ողջ Հարավային Կովկասը և կկարողանային ձեռնամուխ լինել  խոշորամասշտաբ նավթագազային նախագծերի և «Մեծ Թուրանի» իրականացմանը:

Սակայն  հայ զինվորների հաստատակամության ու քաջության շնորհիվ պատերազմը ձգվեց մեկուկես ամիս: Այդ ընթացքում սաբոտաժը, դավաճանական հրամանները հայկական բանակում, Արցախի բարձրագույն սպաների վիրավորումները տարօրինակ հանգամանքներում այնքան ակնհայտ դարձան, որ շատ փորձագետներ և հասարակ մտածող հայեր վստահ են՝ երկրի  բարձրագույն ղեկավարությունում և հայկական բանակում համակարգային դավաճանություն է տեղի ունեցել: Այսինքն՝ ոչ թե 1-2 մարդու դավաճանություն, այլ մի ամբողջ խումբ մարդկանց դավաճանություն նախնական դավադրությամբ:
 

Այդ ի՞նչ հայերի տարօրինակ խումբ էր, որը շահագրգռված էր Ադրբեջանին հանձնել Արցախը և Հայաստանը քարշ տալ ՆԱՏՕ:

«Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաման ժամանակ Սերգեյ Կուրղինյանը պնդեց, որ Էրդողանին, Ալիևին և Փաշինյանին առաջնորդում է MI-6-ի  ղեկավար Ռիչարդ Մուրը: Սակայն նրանք, ովքեր լավ են հասկացել Նիկոլ Փաշինյանի բուն էությունը և նրա անհատականության բավական միջակ մասշտաբը, անմիջապես պետք է ուշադրություն դարձնեն, որ նա դուրս է մնում նշված երեք  անձանց շարքից: Չափից ավելի մանր ֆիգուր է Փաշինյանը, որպեսզի նրան առաջնորդի անձամբ Ռիչարդ Մուրը: Նիկոլն այն աստիճանի անողնաշար և անգետ քաղաքական գործիչ է, որ նրան պետք է անընդհատ հուշել՝ ինչ անել: Իսկ Մուրը հազիվ թե օրական հինգ անգամ կապվեր նրա հետ: Նիկոլին պետք էր շատ լուրջ, ինտելեկտուալ և փորձառու խնամակալ: Բայց եթե նրան անընդհատ պետք է ուղղություն ցույց տա խնամակալը, այդ դեպքում Մուրի ինչին է պետք անմիջականորեն կապվել Նիկոլի հետ: Առավել ևս, որ նա կարող է ինչ-որ բան ճիշտ չհասկանալ և հետո գործը փչացնել: Ավելի տրամաբանական է, որ Մուրը հաղորդակցվել է հենց Փաշինյանի փորձառու խնամակալի հետ: Եվ այդ դեպքում ստացվում է, որ խնամակալն էլ դաշտային պայմաններում և ռեալ ժամանակի ռեժիմով իրականացնելու էր Մուրի առաջադրած ռազմավարական խնդիրները՝ Փաշինյանին ներգրավելով միայն անհրաժեշտության դեպքում: 

Ո՞վ է Հայաստանում նման մասշտաբի ֆիգուրը, որպեսզի նրան առաջնորդեր Ռիչարդ Մուրը: Նայելով հայաստանյան կառավարության ողջ կազմին՝ կարելի է տեսնել, որ այնտեղ այդպիսի մի ֆիգուր կա միայն՝ նախագահ Արմեն Սարգսյանը:

Անդրառնանք նրա անձին և կենսագրությանը քիչ մանրամասն:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թ. Երևանում: Հոր մահից հետո նրա դաստիարակությամբ զբաղվել է ականավոր հետախույզ Գևորգ Վարդանյանը (շատ կարևոր փաստ):
Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է (1981 թ., Երևան):
1984 թ. նա հրավիրվում է Քեմբրիջի համալսարան, ինչը բավական արտասովոր է խորհրդային շրջանի համար:
1984-1985 – Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) դասախոս:

1985-1992 – ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի դասախոս:
1992—1993 — Հայաստանի դեսպան Մեծ Բրիտանիայում:
1993—1994 — Հայաստանի ավագ դեսպան Եվրամիությունում:

1995—1996 — Հայաստանի դեսպան Բելգիայի թագավորությունում, Հայաստանի եվրոպական կաթոլիկ համայնքի ղեկավար, Հայաստանի դեսպան Վատիկանում, Հայաստանի դեսպան Լյուքսեմբուրգում:

1996—1997 — Հայաստանի վարչապետ:
1998—2000 — Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայում:

2013 (մի քանի ամիս) — Lydian International ընկերության (Ամուլսարի հանքը արդյունահանող) տնօրենների խորհրդի անդամ:
2018 թ. ապրիլի 9-ից  Սարգսյանը ստանձնել է Հայաստանի նախագահի պաշտոնը:

Այժմ վերլուծենք այս տեղեկատվությունը: Փորձառու հակահետախույզը կենթադրեր հետևյալը:

Պատանի Արմեն Սարգսյանը, շփվելով ականավոր հետախույզ Գևորգ Վարդանյանի հետ և լսելով նրա պատմությունները, հետախուզության մեթոդների և գաղտնիքների մասին հետաքրքիր շատ բան է իմացել (բայց դաստիարակի բարոյական որակները, ավաղ, չի յուրացրել): 1984-1985 թ..՝ Քեմբրիջում եղած ժամանակամիջոցում (և անգամ ավելի վաղ), Սարգսյանը սկսել է համագործակցել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ գաղտնի հետախուզական ծառայության՝ MI-6-ի հետ: 1985 թ., այսինքն՝ Վերակառուցման սկզբին, նա ուղարկվել է ԽՍՀՄ, ուր տեսական ֆիզիկայի ամբիոնի դասախոսի խաղաղ աշխատանք է կատարել ընդհուպ մինչև 1992 թ., այսինքն՝ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը: Կատարյալ քողարկում, ավելի լավը չես գտնի: Ընդ որում, 1992 թ. տեսական ֆիզիկայի այդ աննկատ դասախոսը հանկարծ դեսպան է նշանակվում, այն էլ ոչ թե ինչ-որ Զանզիբարում, այլ Մեծ Բրիտանիայում: Բնականաբար, ինչ-որ վաստակի համար, ընդ որում, ավելի շուտ ոչ թե հանուն Հայաստանի, այլ Մեծ Բրիտանիայի: Ամենայն հավանականությամբ իր ավանդն է ունեցել ԽՍՀՄ-ի փլուզման գործում:

Իսկ ինչի՞ց սկսվեց քաոսը ԽՍՀՄ-ում: Ազգայնական տրամադրությունների վերելքով և  ժողովուրդների, հանրապետությունների, մարզերի միջև ծագած հակասություններով, որոնց հետևանքով ԽՍՀՄ-ը սկսեց ճաքեր տալ: Այդ շարքում առաջինը հայերի և ադրբեջանցիների շահերի բախումն էր և փետրվարի 27-29-ի ջարդերը Սումգայիթում: Իսկ դրան նախորդել էր հայրենասիրական (և ազգայնական) տրամադրությունների ալիքը Հայաստանում, 1987 թ. ստորագրահավաքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման համար, Ղարաբաղի դիմումը ԽՍՀՄ Գերագույն սովետին և Ադրբեջանի ու Հայաստանի միութենական հանրապետությունների գերագույն սովետներին մարզը Հայաստանի կազմ փոխանցելու խնդրանքով: 1988 թ. սեպտեմբերից հայերի և ադրբեջանցիների միջև զինված բախումներ սկսվեցին՝ վերածվելով ձգձգվող կոնֆլիկտի: Ուրեմն գուցե Արմեն Սարգսյանը հենց այն  գործուղված «հայրենասներից» էր, որոնք իրենց բիրտ ճնշմամբ նպաստել են կրքերի թեժացմանը: Եվ այո, կարելի է չկասկածել, որ Ադրբեջանում նույնպես եղել են իրենց ներմուծված «հայրենասերները», որոնք թեժացրել են ազգայնական տրամադրությունները, այնուհետև ծրագրել ու իրականացրել հայերի ջարդերը: Հայերը և ադրբեջանցիները մեղանչում են միմյանց դեմ՝ անտեսելով այն հանգամանքը, որ կոնֆլիկտի երկու կողմերին հատուկ բախում էին MI-6-ի ուղարկած աշխատակիցները (Արևելքը նուրբ բան է, ուստի այստեղ ավելի լավ է աշխատում MI-6-ը, քան ԿՀՎ/ ЦРУ-ն):

Այսպիսով, ամենայն հավանականությամբ, Արմեն Սարգսյանը MI-6-ի աշխատակից է առնվազն 1984 թվականից և  ծառայությունների մեծ ցուցակ ունի: Մաստշաբային անձնավորություն, ինտելեկտուալ, անալիտիկ և կոմբինատոր, անգլիական թագուհու հավատարիմ ծառա, որը բազմաթիվ բարդ աշխարհաքաղաքական նախագծեր է իրականացրել ի շահ Բրիտանիայի: Ոմանք պնդում են, որ նրան նույնիսկ համարում են այսպես ասած բրիտանական թագի մարգարիտ:  Բրիտանական մասոնական օթյակի անդամ, որ սերտ հարաբերություններ ունի այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Հենրի Կիսինջերը և արքայազն Չառլզը:

Այսպիսով, Հայաստանը ՆԱՏՕ-ի հովանու տակ քաշելու գործողությունը ղեկավարում է MI-6 գաղտնի ծառայության փորձառու բարձրաստիճան աշխատակից և միաժամանակ Հայաստանում թիվ 1 մասոն և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Ուշագրավ է, որ նա արդեն համառորեն փորձել է Հայաստանի վարչապետ եղած ժամանակ՝ 1996-1997 թթ., Արցախը վերադարձնել Ադրբեջանին, որպեսզի այնուհետև Հայաստանը (ինչպես նաև հավանաբար Ադրբեջանը) կարողանային ՆԱՏՕ մտնել: Այս կապակցությամբ նա նույնիսկ սուր կոնֆլիկտ է ունեցել Վազգեն Սարգսյանի հետ, որը նրան ուժեղ ապտակ է հասցրել: Ներկայումս ականատես ենք թիվ 2 փորձին: Ի դեպ, ըստ չստուգված տվյալների, Արմեն Սարգսյանը Ադրբեջանի նավթահանքերի համասեփականատեր է: Այնպես որ անձամբ էլ է շահագրգռված տարածաշրջանում գլոբալ բրիտանական նախագծերի իրականացման հարցում:

Նախագիծը Հայաստանում Սարգսյանի ղեկավարությամբ փորձում է իրականացնել տեղի հայ մասոնների համակարգված խումբը, որոնց թվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և էլի մի շարք մարդիկ, ներառյալ որոշ բարձրաստիճան սպաներ բանակում և հատուկ ծառայություններում: Գործողությունը կատարվել է մի քանի փուլերով հմուտ աշխարհաքաղաքական շախմատիստ Արմեն Սարգսյանի ղեկավարությամբ:

Առաջին փուլում թուլացվել են Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում, վատթարացվել են  հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, վերահսկողության տակ է առնվել Երկրապահը:
Երկրորդ փուլում խաղաղ կարգավորման բանակցությունները փակուղի են մտցվել, բացի այդ, Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով ու գործողություններով ամեն կերպ պատերազմ է հրահրել:
Երրորդ փուլն անցկացվել է պատերազմական գործողությունների ընթացքում, և դրա գագաթնակետը Շուշիի հանձնումը դարձավ: Բայց քանի որ ռազմական գործողությունները մի քանի շաբաթ ձգվեցին, դա հնարավորություն տվեց Վ. Պուտինին և ռուսական փորձագետներին կողմնորոշվելու, գտնելու իրավիճակը փրկելու օպտիմալ լուծումը, գործի դնելու կռվող կողմերի վրա ճնշելու լծակները, պարտադրելու համաձայնության կնքումը և խաղաղապահ կազմի տեղակայումը: Փաստորեն Հայաստանը ճնշելով ՆԱՏՕ-ի տակ քաշելու գործողությունը տապալվեց: Եվ դա հայ զինվորների քաջության ու Վ. Պուտինի տաղանդի շնորհիվ:
 

Դեպքերի նման արդյունքով այժմ ստացվում է, որ երկրի նախագահ Արմեն Սարգսյանը և նրա տեղական տնաբույծ մեղսակիցների խումբը, որոնք իրենց Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինող են կարծում, այն «մարդիկ» են, որոնք նախապես իմանալով, որ հողերի հանձնում է ծրագրվում, հազարավոր հայ երիտասարդ տղաների ուղարկեցին բացարձակապես անիմաստ սպանդի: Դա դեռ քիչ էր, իրենք էլ ամեն կերպ նպաստեցին այդ տղաների պարտությանը: Հայերը դա չեն կարող ներել: Երբեք:
 

Առայժմ մեղադրանքների կրակն ուղղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բայց սկսել է ավելի հաճախ ու համառորեն հնչել Արմեն Սարգսյանի անունը: Ասեղը պարկում չես կարող թաքցնել: Ողջ ճշմարտությունն աստիճանաբար ջրի երես է ելնում:
 

Արմեն Սարգսյանը և նրա մեղսակիցների, ըստ էության՝ հանցագործների ու դավաճանների  խումբն այժմ փորձում են պահել իշխանությունը Հայաստանում՝ ճնշում գործադրելով ընդդիմության առավել վառ ներկայացուցիչների վրա: Բայց եթե նրանք մի պահ կանգ առնեն ու մտածեն, թե ինչ իրավիճակում են հայտնվել, և ճշմարտության աչքերին նայելու քաջություն ունենան, ապա նրանց առջև բավական ողբալի պատկեր կհայտնվի:

Նախ՝ եթե հաշվից դուրս թողնենք լոկալ հաջողությունները, ասենք՝ բրիտանական ընկերությունների համար Զանգելանի շրջանում ոսկի արդյունահանելու հնարավորությունների հավանականությունը, ապա կարելի է պնդել, որ ընդհանուր առմամբ նրանք տապալել են գործողությունը: Բայց դա մեծ դժբախտություն չէր լինի, եթե նրանց հաջողվեր իրենց բոլոր գործերը գաղտնի պահել: Այդ դեպքում նրանք կարող էին մնալ իշխանության ղեկին և ինչ-որ բան փոխելու հույս ունենալ: Սակայն հայկական տնաբույծ ապաշնորհ մասոններն այնքան շատ են «կեղտոտել», որ փաստացի «վառվել» են:

Բացահայտված փաստերի և նրանց հասցեին մեղադրանքների հորձանքը մեծանալու է: Չարժի զարմանալ, եթե վաղը հանկարծ պարզվի, որ Ռուսաստանի ուղարկած սպառազինությունն այդ գործիչները ծախել են Թուրքիային, իսկ սփյուռքի հավաքած մեծ գումարը պատերազմի համար նպատակին չի ծառայել, այլ շատ հանգիստ նստել է Արմեն Սարգսյանի հսկողության տակ գտնվող հաշիվներում:

Սրանց գործողությունների հետևանքով ժողովրդական զայրույթի որոտը դեռ առջևում է: Շատ հասարակ հայեր, որոնք դեռ լրիվ չեն հասկացել, թե ինչ է կատարվել, կհասունանան: Ժողովրդական ցասումն օր օրի աճելու է: Եվ շատ շուտով պարզ կդառնա, որ իրականում սա Արմեն Սարգսյանի ողջ կյանքի ամենամեծ ձախողումն է: Նա հաջողության չհասավ, նրա անունը, որ այժմ շոշափվում է ամենուրեք, կխայտառակվի, և համայն հայ ժողովուրդը, որին նա այդպես նենգորեն և ստորաբար խաբել է, անգթորեն ատելու և արհամարհելու է նրան: Նա արդեն հազիվ թե կարողանա երբևէ և որևէ տեղ հանդես գա որպես քաղաքական գործիչ: Առավելագույնը՝ ինչ-որ տեղ աննկատ կաբինետների ստվերում ինտրիգներ հյուսի:

Ինչ վերաբերում է մյուսներին, ապա նրանք առհասարակ աննախանձելի վիճակում են: Դավաճանի խարանով մարդիկ չեն կարող ղեկավարել իրենց ժողովրդին: Պարզապես չեն կարող:  Որևէ տեղեկատվական մեքենա չի կարող նրանց մաքրել: Հայերը չեն հանգստանա, նրանց հույզերը չեն մարի: Հայ են, չէ՞: Անկախ փողոցային ընդվզումներից, մարդկանց զայրույթը և արդարացի ցասումը միայն և միայն ահագնանալու է: Եվ շատ շուտով վերը նշված գործիչների իրական տերերը հասկանալու են, որ նրանք արդեն աշխարհաքաղաքական գործիք չեն, այլ՝ բեռ: Տեղեկատվական միջոցներով նրանց հեղինակությունը վերականգնելու և ֆիզիկապես պաշտպանելու համար հարկ կլինի ահռելի ուժեր ու միջոցներ վատնել, այն դեպքում, երբ նրանցից այլևս ոչ մի օգուտ  չկա: Ձգձգվող դիմադրությունը ժողովրդի դեմ սպառնում է նրանով, որ հասարակ մարդիկ կսկսեն ավելի ու ավելի հստակ հասկանալ, որ իշխանությունում եղած դավաճանների ամբոխին պաշտպանում են ոչ միայն ուժայինները, այլև որոշ հզոր տերությունների հատուկ ծառայությունները: Հայերի վերաբերմունքը ԱՄՆ-ին և Բրիտանիային առանց այս էլ վատացել էր պատերազմի ժամանակ: Իսկ եթե պարզվի նաև, որ հենց այդ երկրներն են պաշտպանում այն անձանց, որոնց հայերը նենգ ու ստոր դավաճան են համարում, ապա հայ ժողովուրդն ընդմիշը երեսը կթեքի ԱՄՆ-ից ու Բրիտանիայից:

Այնպես որ առանց հեղինակության և այլ կորուստների չի ստացվի ձախողված գործիչներին երկար պահել իշխանությունում: Բայց երկրում թողնել նրանց նույնպես վտանգավոր է. նրանց տրիբունալի կտան, իսկ թե այնտեղ ով և ինչպես կպահի իրեն և ինչ կպատմի, անհայտ է: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, բոլորը շուտով պարզապես կանհետանան երկրից: Իսկ թե որտեղ կկարողանան ապրել, դա էլ է մեծ հարց: Չէ՞ որ հայերն ամենուրեք են: Եվ բոլոր հայերի համար նրանք հիմա դավաճան ու ծախու են:

Հայ  հայրենասեր

 

Հ.Գ. Այս հոդվածը, որի հեղինակը հանդես է գալիս «Հայ հայրենասեր» ծածկանունով, հոգևորական Ռուբեն Մկրտչյանն անցած նոյեմբերի 15-ին թախանձագին հորդորում էր մինչև վերջ ուշադիր կարդալ: Անցել է չորս ամիս, և հեղինակի տեղեկություններն ու թեզերը մեկը մյուսի հետևից հաստատվում են:

 

Աղբյուրը՝  https://m.facebook.com/story.php?story_fbid=4610189129053098&id=100001861706250

Ռիչարդ Մուր Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյան Արցախի Հանրապետություն պարտություն խմբագրի ընտրանի ՖԲ Գրառում Ռուբեն Մկրտչյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին