Բրազիլիացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն, որը նախօրեին ձերբակալվել էր կեղծ անձնագրով Պարագվայի տարածք մտնելիս, մոտ 8 ժամ դատախազությունում ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել:
Ռոնալդինյոյի փաստաբան Ադոլֆ Մարինի խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ տեղաշարժի որևէ սահմանափակում չի կիրառվել, սակայն ֆուտբոլիստն ինքը որոշել է մնալ Պարագվայում գործի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար:
Ռոնալդինյոն և նրա եղբայրը` Ռոբերտոն, ձերբակալվել էին՝ Պարագվայ մուտք գործելու համար կեղծ փաստաթղթեր կիրառելու կասկածանքով:
Հյուրանոցի նախագահական սենյակում, որտեղ գտնվում էր խաղացողը, կատարվել էր խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունը կեղծ անձնագրեր էր գտել Ռոնալդինյոյի և նրա եղբոր անուններով: