f

Անկախ

Գլուխը պատին է տվել, մենակ իմ ջոկատը 2 զոհ, 6 վիրավոր է ունեցել. Քաջարանի քաղաքապետը՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանին. Yerkir.am


Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը Yerkir.am-ի հետ զրույցում
անդրադարձել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի աղմկահարույց հայտարարությանը, թե Սյունիքի մարզի ոչ մի համայնքապետ իր ջոկատով չի մասնակցել պատերազմին: 

 

- Պարո՛ն Փարամազյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը ծնունդով Սյունիքի մարզից է, օրերս հայտարարություն էր արել, որով փորձել էր ժխտել Սյունիքի համայնքապետերի՝ ջոկատներ կազմելու և պատերազմին մասնակցելու իրողությունը: Այդ ամենը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

- Հոկտեմբերի 17-ին կապիտուլյանտը եկավ Սյունիքի մարզ, ավելի կոնկրետ՝ Գորիսի քաղաքապետարան՝ Առուշենց մոտ, և կոչ արեց համայնքապետերին, կոչ արեց բոլորին, որ՝ հարգելի՛ համայնքապետեր, քաղաքապետեր, անցե՛ք Սյունիքի ինքնապաշտպանությանը։ Այդտեղ էր նաև Արմեն Խաչատրյանը: Ներկա էր նաև էսօրվա մարզպետը՝ Մելոն (Մելիքսեթ Պողոսյան – խմբ.), եթե չեմ սխալվում՝ կորպուսի հրամանատարն էր: Դրանք, իրենց ապրածով, երախտամոռ են: Հոկտեմբերի 20-23-ը Զանգելանում մեր ջոկատով ընկել էինք շրջափակման մեջ, 32 հոգով՝ 350 հոգու դեմ, ընդ որում՝ նրանց մեջ էին պակիստանցիներ, վարձկաններ, թուրքական հատուկ նշանակության ջոկատը: Հիշո՞ւմ եք էջմիածինցի քիմիկներին, 64 հոգով, որ եկել էին Զանգելան, որ կեսը գերի ընկավ, կեսին չեն էլ գտել, մի մասը զոռով դուրս եկավ, այ էդ ժամանակ էր: Մենք երեք օր էնտեղ պահել ենք, ընկել ենք շրջափակման մեջ, 2 զոհ, 6 վիրավոր ենք տվել, նրանց մի կերպ հանել ենք, դա դեռ քիչ էր, հլա դեռ Զանգելանից դեպի Կապան գնացող ճանապարհն էլ մեր թիկունքում ականապատեցին, պայթեցրին ու թողեցին մեզ այնտեղ:

 

- Ովքե՞ր ականապատեցին:

- Ովքե՞ր՝ մերոնք:

- Դիտավորյա՞լ արվեց դա:

- Նայեք՝ թուրքերը որ եկան ու շրջապատեցին մեզ, պատկերացրու՝ մենք 32, իրենք՝ 350-400 հոգի, եկան ու շրջանցեցին մեր թիկունքը, մեզ համար անսպասելի դուրս եկան մեր դեմ, սկսվեց «բլիժնիյ բոյ» (մերձամարտ - խմբ.)՝  նռնակներով և այլն:

- Ո՞ր օրը դա տեղի ունեցավ:

- Հոկտեմբերի 23-ի դեպքն եմ ասում ձեզ․ ամսի 20-ին գնացել ենք, 23-ին դա տեղի է ունեցել: Դրանից հետո, երբ մենք տվեցինք 2 զոհ, 6 վիրավոր, մի կերպ դուրս հանեցինք, ի դեպ, ահագին էլ թուրքերից կոտորվեցին, էնպես չէր, որ մենակ մենք կորուստ ունեցանք, մենք դուրս եկանք Զանգելանից դեպի Կապան ճանապարհ: Էսօրվա իշխանությունների մոտ էնքան մեծ էր խուճապը, որ իմացան, թե էս ա՝ թուրքը գալու է՝ մտնի Կապան, բռնեցին ականապատեցին ու պայթեցրին էդ ճանապարհը: Հիմա չգիտեմ՝ միտումնավոր էր, թե՝ ոչ, երևի պանիկայի մեջ էին:

- Իսկ հետո ինչպե՞ս դուրս եկաք այդ վտանգավոր ճանապարհով:

- Զոռով, մի կերպ, դե նոր էին դրել ականները, ճշտեցինք, թե որտեղ էին դրված, էդպես դուրս եկանք:

- Բացի Ձեզանից, Սյունիքի ո՞ր քաղաքների կամ գյուղերի ղեկավարներն են ջոկատներ կազմել և մասնակցել պատերազմին:

- Երբ ես Ջաբրայիլում էի, մենք ուրիշ պոստում էինք, դա կոչվում էր Ջաբրայիլի 4-րդ բատալիոնի 400 պոստ: Էնտեղ՝  Հադրութի «ստիկում», Սիսիանի գունդն էր, որի հետ էր քաղաքապետ Արթուր Սարգսյանը, իսկ կոնկրետ Ջաբրայիլում՝ Առուշն էր (Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը – խմբ.): Մենք Առուշի հետ ենք մեկնել՝ հոկտեմբերի 1-ին: Դրանից հետո՝ ամսի 3-ին թե՝ 4-ին, եկավ նաև Մխոն (Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը – խմբ.) և հենց էդտեղ էլ վիրավորվեց: Գևորգը (Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը – խմբ.) հսկայածավալ աշխատանքներ արեց, նա հազիվ էր հասցնում թիկունքն ապահովել, ինքը Կուբաթլի էլ եկավ, էնտեղ էլ ահագին գործ արվեց։ Էս պահին ամեն ինչ չեմ էլ կարող հիշել:

- Այսինքն՝ ասել, թե համայնքապետերը չեն մասնակցել պատերազմին կամ ջոկատներ չեն ունեցել և այլն, դա մերկապարանոց հայտարարությո՞ւն համարենք:

- Եղբա՛յր, ինքը գլուխը պատին է տվել, եթե ինքը լավ սյունեցի լիներ, հոգով-սրտով սյունեցի լիներ, ինքը կգար և մեր կողքը կկանգներ: Նման հայտարարություն անողներին կարելի է ամենավերջին բառերն էլ ասել: Մենք ինչ արել ենք, մեդալի կամ պատվոգրի համար չենք արել, մենք մեր պարտքն ենք կատարել: Մենք էսքան ժամանակ չենք էլ բարձրաձայնել, թե մենք ինչեր ենք արել: Ես ինչ որ ասացի ձեզ, դա մեկն ասել եմ, քսանը չեմ ասել։ Եղբա՛յր, մեր արածը Աստված գիտի, էն մարդիկ գիտեն, ովքեր մեզ հետ կռվել են, մեր ջոկատներում են եղել: Նույն մեր Արոն՝ Չեչենը (ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտի հրամանատար Արայիկ Հովհաննիսյան (Չեչեն)  – խմբ.), ում հետ միասին էինք, եղբա՛յր: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Սամվել Փարամազյան հարցազրույց Արմեն Խաչատրյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում. 36-ամյա վարորդը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են. Մովսես Հակոբյան․ «Փաստինֆո»
Շաբաթօրյակ՝ Հրազդանի կիրճում
ՀՀ-ում լինելու են խորհրդարանական ընտրություններ եւ ում մենք չենք դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյան
Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է. դպրոցի տնօրենը կվերականգնվի իր պաշտոնին
Ավելին
Ավելին