Երկրի միջուկային զինանոցն ընդլայնելու Մեծ Բրիտանիայի իշխանությունների որոշումը կարող է հանգեցնել միջազգային կայունության խարխլման։ ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում իր միջուկային զինանոցն ընդլայնելու Մեծ Բրիտանիայի որոշման կապակցությամբ <...> դա կարող է վնասակար ազդեցություն ունենալ միջազգային կայունության վրա», - ասել է Դյուժարիկը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ բրիտանական իշխանությունների նման գործողությունները հակասում են միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վեցերորդ հոդվածով նախատեսված երկրի պարտավորություններին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Լոնդոնի` իր զինանոցում միջուկային մարտագլխիկների քանակը 180-ից 260-ի ավելացնելու մտադրության մասին:
ՌԴ ԱԳՆ-ն այդպիսի որոշումը համարել էր համաշխարհային կայունության ամրապնդման տեսանկյունիցչ հիմնավորված և քաղաքապես վնասակար: