Մարտի 13-ին Սաուդյան Արաբիայի զինված ուժերի թվով 6 F-15 կործանիչները ժամանել են Հունաստանի Կրետե կղզի՝ մասնակցելու երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությանը։ Թուրքական մամուլում դա որակվել է որպես «Թուրքիայի համար սպառնալիք», իսկ Էրդողանը հայտարարել է, որ իրենք ցավում են Սաուդյան Արաբիայի նման որոշման համար և թերևս քննարկեն այդ հարցը։
Նշենք, որ զորավարժությունները անցկացվում են Կրետե կղզու օդային տարածքում, իսկ Թուրք-հունական հարաբերություններում կոնֆլիկտի պատճառներից մեկը հենց այդ կղզուց Կիպրոս ընկած ծովային տարածությունում բնական պաշարների արդյունահանման հետախուզումն է։ Երկրներից յուրաքանչյուրը պնդում է, որ հետախուզական գործողություններ անելու իրավունքը հենց իրենն է։