f

Անկախ

Քաղաքական ճգնաժամ՝ անձնական թշնամանքի պատճառով․ 4-րդ արտահերթ խորհրդարանական ընտրություններն Իսրայելում բացառված չեն


Մեկ տարվա ընթացքում երրորդ խորհրդարանական ընտրություններն էլ կարծես թե վերջ չեն դնում ներքաղաքական ճգնաժամին Իսրայելում։ Կուսակցություններից որևէ մեկը չի ստացել բավարար քվեներ՝ խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար։ Արդեն 4 ժամկետ պաշտոնավարած և 5-րդ ժամկետին հավակնող Բենիամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը 120 տեղ ունեցող խորհրդարանում կունենա 36 մանդատ, իսկ նրա հիմնական մրցակից Բենի Գանցի «Կախոլ-լավան» կուսակցությունը՝ 32 մանդատ։ 

Իրավիճակը չեն փրկում նաև դաշնակից կուսակցությունները։ Այսպես՝ աջակողմյան և կրոնական կուսակցությունների ճամբարը Քնեսեթում կունենա 58-59 մանդատ, ձախ-կենտրոնամետ և արաբական ուժերի դաշինքը՝ 54 մանդատ։ Որոշիչը հերթական անգամ «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի դիրքորոշումն է։ 

Հիշեցնենք, որ նախորդ երկու ընտրությունների արդյունքում կողմերը կառավարություն ձևավորել չկարողացան, քանի որ Լիբերմանը չպաշտպանեց ճամբարներից և ոչ մեկին, Նեթանյահուն և Գանցը համաձայնության չկարողացան գալ նաև ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու համար։ Մասնագետների կանխատեսմամբ՝ բացառված չէ, որ այս անգամ էլ խորհրդարանում մեծամասնություն ձևավորել չհաջողվի և 4-րդ արտահերթ ընտրությունները տեղի ունենան։ 

Ուշագրավ է, որ Ավիգդոր Լիբերմանն այս անգամ հայտարարել է, որ 4-րդ խորհրդարանական ընտրություններ չեն լինի։ 

«Իսրայելում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Մի կողմից Լիբերմանը հայտարարել է, որ չի անդամակցի մի կոալիցիայի, որը  կգլխավորի գործող վարչապետ Նեթանյահուն, մյուս կողմից էլ հայտարարել է, որ որևէ կոալիցիոն կառավարության չի անդամակցի, որում կլինեն արաբները։ Լիբերմանի երրորդ կարևոր հայտարարությունն այն է, որ բացառել է 4-րդ ընտրությունների անցկացումը։ Փակուղային իրավիճակ է, որը փաստացի ցույց չի տալիս ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ճանապարհ»,- ասում է արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ  թե Նեթանյահուի, թե Գանցի  քաղաքական ճամբարները հնարավորություն ունեն կոալիցիա ձևավորելու։ 

«Այս պահին հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություն ունի  Նեթանյահուի գլխավորությամբ աջակողմյան և կրոնական կուսակցությունների ճամբարը։ Նրանք ներկայում այլ մարտավարություն են ընտրել և աշխատում են ձախակողմյան ճամբարը տրոհելու ուղղությամբ։ Փորձում են բանակցություններ վարել  ձախակողմյան կուսակցությունների հետ առանձին-առանձին՝ փորձելով անհրաժեշտ մանդատները ստանալ որևէ կուսակցության կամ առանձին անդամների  գրավելով և պաշտոններ առաջարկելով»,- ասում է Պետրոսյանը՝ շեշտելով, որ ներկայում խորհրդարանում մեծամասնություն ունենալու ամենահավանական ուղին սա է։ 

Արաբագետը, սակայն, չի բացառում, որ Նեթանյահուն ի վերջո կարողանա Լիբերմանի հետ համաձայնության գալ։ 

 «Սա քաղաքականություն է, իսկ քաղաքականությունն անհնարինին հասնելու արվեստ է,- ասում է Պետրոսյանը։-Նեթանյահուն իր քաղաքական կարիերայի ընթացքում բազմաթիվ անհնարին թվացող խնդիրներ է լուծել, չնայած նախորդ երկու ընտրությունների արդյունքներով այդպես էլ չկարողացավ կառավարություն ձևավորել»։

Արաբագետը շեշտում է՝ եթե այս անգամ էլ Քնեսեթը լուծարվի, լուրջ խնդիրներ կառաջանան Իսրայել պետության համար, և երկիրը «պերմանենտ քաղաքական ճգնաժամի փուլ կթևակոխի», իսկ մեղադրանքի սլաքները կուղղվեն դեպի Նեթանյահուն և Լիբերմանը։ «Այնքան էլ մեծ չէ հավանականությունը, որ չորրորդ ընտրությունների պարագայում այս երկու գործիչները կկարողանան նման արդյունք արձանագրել, ինչ հիմա»,- ասում է նա։ 

Պետրոսյանն ասում է, որ ուրվագծվում է հնարավոր զարգացումների ևս մեկ սցենար: «Ձախակողմյան ուժերը հեղինակել են մի օրինագիծ, որը ենթադրում է, որ վարչապետ չի կարող լինել այն քաղաքական գործիչը, ում դեմ կա հարուցված քրեական գործ։ Իսկ մարտի 17-ին միաժամանակ երեք գործով Նեթանյահուի դեմ  դատավարություն է սկսկվելու»,- ասում է Պետրոսյանը՝ հավելելով, որ օրինագծի ընդունվելու դեպքում աջակողմյան ճամբարի համար շատ ավելի հեշտ կլինի կոալիցիոն կառավարություն ձևավորելը։ 

«Այս պարագայում  աջակողմյան ճամբարը վարչապետի մեկ այլ թեկնածու կառաջադրի, որն այնքան  խնդրահարույց չի լինի, և Լիբերմանը առանց որևէ խոչընդոտի կմիանա այդ կոալիցիային»,- ասում է նա։

Արաբագետը շեշտում է, որ քաղաքական գործիչների միջանձնային խնդիրների պատճառով է, որ Իսրայելը ներքաղաքական ճգնաժամի է դեմ առել։ 

 «Իսրայելական հասարակության մի պատկառելի մասը չի ցանկանում  վարչապետի պաշտոնում տեսնել Նեթանյահուին։ Մյուս կարևոր խնդիրը՝ Լիբերան-Նեթանյահու անձնական թշնամանքն է, որը թույլ չի տալիս, որ Իսրայելում ձևավորվի աջակողմյան կոալիցիա։ Լիբերմանի կուսակցությունն իր գաղափարախոսությամբ աջ-կենտրոնամետ կուսակցություն է, այսինքն ամբողջ խնդիրը Լիբերման-Նեթանյահու անձնական թշնամանքի մեջ է»,- ասում է նա։ 

Հարցին, թե առաջիկայում մեկնարկող դատավարությունն ինչպես կանդրադառնա Նեթանյահուի՝ կոալիցիա կազմելու բանակցությունների վրա, և Նեթանյահուի՝ վարչապետի պաշտոնում մնալն իր հերթին ինչպես կանդրադառնա դատական գործընթացի վրա, Պետրոսյանն ասում է․ «Ամենակարևոր ազդցությունն այս դատավարությունը պետք է ունենար ընտրությունների վրա, որն ըստ էության չունեցավ, և  Նեթանյահուն փաստացի հաղթեց ընտրությունները։ Դրա համար կային կողմնակի այլ հանգամանքներ, օրինակ արտաքին ահռելի աջակցությունն  ԱՄՆ կողմից, Նեթանյահուի բազմաթրիվ կարևոր  քայլերը ներքաղաքական տարբեր ուղղություններում, հակառակորդների սխալ քարոզարշավը։ Այդուհանդերձ, Նեթանյահուն կարողացավ հաղթել, իսկ այս պարագայում դա հազիվ թե ազդի կոալիցիոն կառավարության ձևավորման գործընթացի վրա, քանի որ  դատավարությունը տևական գործընթաց է»։ Պետրոսյանը չի բացառում, որ  կոալիցիոն կառավարության ձևավորումից հետո գործընթացը կասեցվի։ 

«Ներկայում բանակցություններ են ընթանում  Նեթանյահուի և իրավապահ մարմինների միջև, որպեսզի դատական գործը դադարեցվի։ Եթե Նեթանյահուն անմեղ ճանաչվի, դա բնականաբար շատ ավելի կուժեղացնի նրա դիրքերը և կապահովի ևս մի քանի տարի վստահ պաշտոնավարում վարչապետի պաշտոնում»,- ասում է նա։ 

 

Արմեն Պետրոսյան Մերձավոր Արևելք Աշխարհում խորհրդարանական ընտրություններ

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին