1981թ մարտի 21-ին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կ․Ս․ Դեմիրճյանը բազմահազարանոց միտինգում կտրեց Արփա գետի և Սևանա լճի ջրերը սահմանազատող ժապավենը և գետը գրկախառնվեց լճին։
Երկար ու ձիգ տևած շինարարությանը խորհրդային տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների հետ մասնակից են դարձել նաև շատ լոռեցիներ։
Նրանցից է Շնողում ծնված Արշալույս Գեղամի Մելիքսեթյանը (1925-2005թ․թ․)։Նա՝ 1960-ականներին Երևանի ՋԷԿ-ի գլխավորը ճարտարագետը այնուհետև պետն էր։Միաժամանակ որպես Հայհիդրոէներգոշինի գլխավոր ճարտարագետի տեղակալառժամանակ կորդինացնում էր Արփա-Սևան թունելի և Որոտանի կասկադի շինարարությունը։Հենց այդ տարիներին նա արժանացավ Հայաստանի <<Վաստակավոր շինարար>>-ի կոչման հետո էլ պարգևատրվեց Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով,դարձավ <<Պատվավոր շնողնեցի>>։Արշալույս Մելիքսեթյանը նաև գողտրիկ բանաստեղծություններ էր գրում,զբաղվում փայտի փորագրությամբ։
Վաղարշակ Ղորխմազյան