f

Անկախ

Դատարանը որոշեց չկալանավորել տնօրենին


Մարտի 5-ի դատական նիստում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց դատախազների միջնորդությունը՝ Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանի խափանման միջոցը փոխելու մասին: Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց ՊՈԱԿ տնօրենի պաշտոնում, 2014-2018թթ. ընթացքում Ալվարդ Մկրտչի Ղայթանջյանի, Համիկ Ջանիբեկի Թորոսյանի և Իզաբելա Արթուրի Մեսրոպյանի օժանդակությամբ շահադիտական դրդումներով կազմել է կեղծ փաստաթղթեր և նույն անձանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձին դիտավորությամբ վատնման եղանակով հափշտակել է դպրոցին հատկացված՝ խոշոր և զգալի չափերով՝ համապատասխանաբար՝ 2.569.246 ՀՀ դրամ, 457.210 ՀՀ դրամ և 850.223 ՀՀ դրամ գումարներ:
Արդեն <Անկախն> իր հրապարակումներում անդրադարձել է, որ Մեսրոպյանը դատարանի որոշմամբ վերականգնվել է պաշտոնում, սակայն դպրոցի հանրույթը գործադուլ է հայտարարել և նշել, որ չի ցանկանում նրա հետ աշխատել: Նրանք տարբեր օրերի, տասնյակ ստորագրություններով դիմում-բողոքներ էին ներկայացրել դատախազություն: Այդ թվում նաև դպրոցի փոխտնօրենից մի դիմում, որով հայտնել է, թե Մեսրոպյանի վերադարձից հետո դպրոցում տիրում է բարոյահոգեբանական ոչ առողջ մթնոլորտ: Ի դեպ, Արտակ Մարտիրոսյանը մինչև Մեսրոպյանի վերականգնվելն իր պաշտոնում, եղել է դպրոցի տնօրենի պաշտոնակատարը:
Այս բոլոր դիմումները դատարանում ներկայացրեց մեղադրող դատախազ Գուրգեն Գրիորյանը և նշեց, որ Մեսրոպյանի փախանման միջոց ստորագրությամբ չհեռանալը պետք է փոխել կալանավորմամբ, քանի որ վերջինս  ճնշում է վկաներին և դրանով խոչընդոտում:
Հավելենք, որ Նարինե Մեսրոպյանին կալանավորելու միջնորդության մասին մեղադրող կողմը նշել էր նաև այդ գործով առաջին դատական նիստին՝ փետրվարի 26-ին, որին, սակայն, Մեսրոպյանը չէր ներկայացել՝ դատանի որոշմամբ՝ հարգելի պատճառով:
Նարինե Մեսրոպյանի շահերի պաշտպան Տիգրան Ղազարյանն առարկեց այս միջնորդության դեմ, նշելով, թե նույնիսկ հազարավոր մարդկանց ստորագրության առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ մարդուն կալանավորելու համար, դա պարզապես հանրային ճնշում է դատարանի նկատմամբ:
- Այս միջնորդագիրն անհիմն է: Ինչ վերաբերում է ծնողների և ուսուցիչների դիմումներին, ապա  նրանց պահանջը մեկն է՝ թույլ չտալ Նարինե Մեսրոպյանին վերադառնալ դպրոց: Կներեք, իսկ դատական ակտի կատարումը որևէ անձի թույլատրելո՞վ է, թե՞ դա օրենքով է սահմանված, - ասում է պաշտպանը և հավելում, որ փորձ է արվում ամեն գնով թույլ չտալ Մեսրոպյանին վերադառնալ դպրոց: - Իրավական ծուղակ ենք ստեղծո՞ւմ անձի համար. պաշտոնում վերականգնվել է փետրվարի 25-ին, իսկ 26-ին արդեն կալանավորելու միջնորդություն եղավ:
Դատախազ Գրիգորյանը նշեց, թե իրենք միտումնավոր քայլեր չեն կատարել, առավել ևս՝ երբ չեն ճանաչում Նարինե Մեսրոպյանին, իսկ կալանավորման միջնորդության մասին խոսվել է փետրվարի 26-ին, որովհետև դատարանն այդ օրն է նիստ նշանակել, եթե ավելի շուտ լիներ դատական նիստը՝ ավելի շուտ կներկայացվեր միջնորդությունը:
Արդյունքում, դատարանը՝ նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի գլխավորությամբ, որոշեց մերժել դատախազի միջնորդությունը, և Նարինե Մեսրոպյանի խափանման միջոցը չփոխվեց: Քանի որ աշխատանքային օրն ավարտվել էր՝ դատական նիստը հետաձգվեց մարտի 23-ին:

 

Նարինե Մեսրոպյան Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց Դատարան

«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Ավելին
Ավելին