Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը կորոնավիրուսով է վարակվել: Այդ մասին հայտնում է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով խորհրդարանի մամուլի քարտուղար Ռիչարդ Ֆերանին: Գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հանրապետական» կուսակցության անդամ, Էլզաս շրջանի պատգամավոր 68-ամյա Ժան-Լյուկ Ռեյցերը հոսպիտալացվել է ծանր վիճակում:
Պարզվում է, որ շնչառական խնդիրները պատճառով նա վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել:
Վերջին անգամ պատգամավորը խորհրդարանի նիստին ներկա է գտնվել փետրվարի 25-ին:
Բացի այդ կորոնավիրուս հայտնաբերվել է նաև խորհրդարանի ճաշարանի աշխատակցի մոտ, որը կարանտինի մեջ է:
2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսն է դարձել: