Իտալական «Ռոման» նվաճեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր:
1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» իսպանացի հարձակվող Բորխա Մայորալի դուբլի շնորհիվ հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնեց ուկրաինական «Շախտյորին», որին առաջին խաղում հաղթել էր 3:0 հաշվով: 2010-2013-ը «Շախտյորում» խաղացած Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը: