f

Անկախ

Փաշինյանը չորացնում է արդարության զգացումը


Եթե բարդ է իմանալ, թե ինչ է նշանակում անկախ դատարանը, և «Այո»-ով դատավորներին հեռացնելը ինչպես է ավերում իրավական պետությունը, ապա կարելի է քննարկել ավելի պարզ հասկացություններ, ինչպես, օրինակ, արդարությունը։

 Թվում էր թե հայ հասարակության մեջ արդարությունը որոշ արմատներ ունի, հայերից շատերը կասեն որ առնվազն արդար չի որևէ խախտում չարած որևէ մեկին, աշխատանքից հեռացնելը։
Ուրեմն նրանք, ովքեր պատրաստ են հանրաքվեին «Այո» ասելով հեռացնել աշխատանքից բարեխիղճ, անկաշառ դատավորներին, արդարության զգացումից իրենց զրկում են։ Ինչպե՞ս, նրանք վերածվեցին անարդարության գործիքի, չէ՞ որ հեղափոխությունը եղել էր հանուն արդարության՝ որ նաև որևէ մեկին անարդար կերպով գործից չհանեն։
Թե՞ սա անարդարության հեղափոխություն էր, որ մարդկանց միջից արդարության զգացումն է չորացնում։
Ինչպես սարսափ ֆիլմում միջատների արքան կնճիթով ծծում քաշում է մարդու ուղեղից բանականությունը, որ օգտագործի իր զորքի ավերիչ արշավի համար, այնպես էլ վարչապետը ծծում հանում է մարդկանց միջից արդարության զգացումը և տեղը ներարկում ատելություն իր էգոիստական հակումները բավարարելու համար։
 

Մինչև հիմա, արդեն «հեղափոխություն»ից երկու տարի անց, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացած է մի անձի ձեռքը, և ով ոչ միայն բարեփոխումներ չի բերել, այլ միայն ավերում է կառույցներ և ամեն օր ապացուցում, որ նախորդներից առավել բռնապետական հակումներ ունի, կան բազմաթիվ անձինք, որ ասում են՝ պետք է այո քվերակել որ նախկինները ռևանշ չկարողանան անել։
 

Որևէ մեկը գիտի՞ թե 37թիվ ինչու եղավ, օրինակ ինչու Չարենցին ու Զապել Եսայանին բանտում սպանեցին, Բակունցին ու Թոթովենցին գնդակահարեցին։ 37 եղավ, որ նախկինները(ցարիզմը կամ դաշնակցությունը) հանկարծ ռևանշ չկարողանան անել։ Ահա թե ինչ անհեթեթության էր հասնում նախկիններով ահաբեկումը՝ հակադաշնակցական Չարենցին, Թոթովենցին, Եսայանին սպանում էին որ դաշնակցությունը չվերադառնա։
 

Իսկ գիտե՞ք թե ինչպես եղավ որ հասարակությունը հանդուրժեց որ իր մտավորականներին սպանեն։ Շատ պարզ՝ ինչպես այսօր իշխանության հանրաքվեին «այո» ասողներն են ասում՝ դե մի բան արած կլինեն դատավորները, մի բարեկամ ասեց՝ անպայման գնալու եմ այո քվերակեմ, դե մի բան արած կլինեն, չկա ծուխ առանց կրակի։ էն ժամանակ էլ ասում էին՝ այո, հա, հա, դե մի բան արած կլինեն, որ գնդակահարում են։

ՖԲ Գրառում Վահան Իշխանյան Հայաստան հանրաքվե խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Անցնող շաբաթն աշխարհում
Մերկելը կորոնավիրուսը պատմության մեջ ԵՄ-ի համար ամենամեծ փորձություն է անվանել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք է գրանցվել
Ինչպե՞ս 99% -ով նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու վտանգը
Հանրապետության տարբեր քաղաքներից ու գյուղերից դիմել են Գյումրի, որ օգնություն ստանան
ԱԺ աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա համար. ԱԺ աշխատակազմի ղեկավար
Պետք է ամեն խոսալուց առնվազն մի 100 հատ սուտ ասես, որ մարդ չհասկանա, որ մեկը հերքի
ՀՀ պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ. ԱԱՏՄ
Օրական կիրականացվի 1000 թեստավորում. թեստերի տեղական արտադրության համար խոշոր գումար է հատկացվել
Ադրբեջանցին Հայաստանում սպանել է Կոտայքի մարզի բնակչին. գործը դատարանում է
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ուղիղ
Այդ ողջ քաղաքական աղմուկը, ռեսուրսների կոնցենտրացիան և ֆինանսական ծախսերը ընդամենը 8 օրվա համար էին
Աբովյանի, Հրազդանի և Չարենցավանի համայնքապետարանները տրանսպորտային միջոցներ են տրամադրել՝ Երևանում բնակվող բուժաշխատողներին տեղափոխելու համար
Խնդիրներ, որ դեռ լուծում չունեն. Վահե Էնֆիաջյան
Վեց ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. փոխոստիկանապետ
Լոռու մարզի մի քանի համայնքներում կատարված ճանապարհաշինության գործընթացներում հայտնաբերվել են կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումներ․ հարուցվել են քրգործեր
ՀՀ-ից Արցախ մուտք գործող բոլոր տրանսպորտային միջոցները ախտահանվում են
Անցնող շաբաթը Հայաստանում
Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման` հարգելով վերջինիս մահվան հանգամանքը. Ալինա Նիկողոսյան
Դեպի բնականոն կյանքի հուն. Շահան Գանտահարյան
Ինչու՞ առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել ապրիլյան հանձնաժողովի նիստին. Արմեն Աշոտյան
Դատախազության հայտարարությունը միանշանակ պետք է վերաբերի նաև Ռոբերտ Քոչարյանին. փաստաբան
         Գնահատվել է հայ խաղաղապահների ծառայությունը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր
Այն, որ «Քաղաքացիական ավիացիային զրկել են լիցենզիայից» լուրը իշխանությունը հերքում է չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է. Սամսոնյան
Ավելին
Ավելին