f

Անկախ

Մինչև արտահերթ ընտրությունները վարչապետի ժ/պ պետք է լինի մարդ, ով ընտրություններին չի ունենա անձնական շահագրգռվածություն. Սաղաթելյան


Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ հունիսի 20-ին ընտրություն կազմակերպելու վերաբերյալ փաստ չի, որ տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ առաջինը վարչապետը տա հրաժարական՝ ընդ որուոմ երկու անգամ, այդ ժամանակահատվածում չընտրվի վարչապետ և լուծարվի խորհրդարանը, և Հանրապետության նախագահը նշանակի խորհրդարանական ընտրություններ: Այս մասին այսօր՝ մարտիօ 19-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Ֆեյսբուքյան ստատուսը, որ տեղի է ունենալու հունիսի 20-ին ընտրություններ, և դա վերջնական է, մեզ մոտ հավատ չի ներշնչում: Այս ժամանակահատվածում իրենք մի քանի անգամ խոսել են ընտրությունների մասին, հետո արագ հրաժարվել են, պատերազմի ընթացքում 40 օրից ավելի ստով և կեղծիքով կերակրել են մեզ, մենք ունենք բավարար բոլոր հիմքերը կասկածելու, որ տեղի են ունենալու ընտրություններ»:

Սաղաթելյանը նշեց, որ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը ի սկզբանե եղել է Հայրենիքի փրկության շարժման պահանջներից մեկը. «Եթե նույնիսկ տեղի ունենա արտահերթ ընտրություններ, ապա դա բավարարում է Հայրենիքի փրկության շարժման պահանջների ընդամենը մի մասին: Մենք գտնում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ և կարևոր պայման են երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց այդ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ կամ իր ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում կա մեծ վտանգ, որ չի լինելու մրցակցային ու արդար պայմաններով, ու կա մեծ հավանականություն, որ այդ ընտրությունները կեղծվելու են»: 

Ըստ Սաղաթելյանի նման ընտրությունները կարող են Հայաստանը ոչ միայն դուրս չբերել ճգնաժամից, այլ նոր ճգնաժամ ստեղծել:

«Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է պնդել, որ այն ճանապարհային քարտեզը, որն ինքը նշել էր, շարունակում է մնալ այս իրավիճակից դուրս գալու ելքը»:

Սաղաթելյանը նշեց, որ փրկության շարժման կողմից բողոքի ակցիաները շարունակվելու են, հնարավոր է մարտավարության որոշակի փոփոխություն: Նա նաև հավելեց, որ այս փուլում անիմաստ է համարում խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որովհետև այդ ընտրությունը անիրատեսական է համարում:

«Արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը այս ընթացքում մեր քաղաքացիների կողմից ճնշման արդյունքն է: Ինչ-որ իմաստով սա ձեռքբերում է: Ես որևէ հիմք չունեմ հավատալու Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարության: Եթե իրենք անկեղծ էին, ապա թող հենց վաղը Փաշինյանը հրաժարակն տար, ինչու է քննարկվում 40 օր հետո հրաժարական տալու հարցը: Կա մեծ վտանգ, որ այդ ընտրությունները չեն ունենալու հանրային մեծ վստահություն»:

Ըստ Սաղաթելյանի մինչև արտահերթ ընտրությունները վարչապետի ժամանկավոր պաշտոնակատար պետք է լինի մարդ, ով ընտրություններին չի ունենա անձնական շահագրգռվածություն: Լրագրողի հարցին՝ խոսքը Վազգեն Մանուկյանի մասին է, Սաղաթելյանը դրական պատասխան տվեց:

«Վազգեն Մանուկյանի նպատակը երբեք չի եղել վարչապետ դառնալը: Ինքն իրեն չի առաջադրել, մենք ենք խնդրել և դիմել Վազգեն Մանուկյանին, որպես մեծ կենսագրություն ունեցող, ինտելեկտուալ, փորձառու քաղաքական գործիչ, ընդառաջել մեր պահանջին: Մենք կարծում ենք, որ ամենահարմար թեկանծուն Վազգեն Մանուկլյանն է: Եթե լինեն քննարկումներ կարող ենք այլ թեկանծուի հարցն էլ քննարկել: Բայց այստեղ ամենակարևորը սկզբունքն է, որ ընտրությունները կազմակերպող անձը կամ իր կուսակցությունը չպետք է մասնակցեն այդ ընտրություններին»,- նշեց Սաղաթելյանը:

Սաղաթելյանն անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների հայտարարություններին, որ իրենք մասնակցելու են արտահերթ ընտրություններին՝ ասաց, որ նորմալ է վերաբերում դրան, քանի որ ի սկզբանե շարժման մեջ մտած տարբեր կուսակցություններ հայտարարել էին, որ եթե ընտրություններ լինեն, իրենք մասնակցելու են:

Սաղաթելյանը հավելեց, որ չնայած այս հայտարարություններին Շարժման բոլոր անդամները միակարծիք են, որ Փաշինյանը պետք է հեռանա:

Մանրամասները՝ տեսանյութում.

Իշխան Սաղաթելյան Վազգեն Մանուկյան

Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ավելին
Ավելին