Թուրքիայի պաշտպանության նախարարությունն՝ իր տարածած հայտարարության մեջ հաստատել է, որ մարտի 18-ին ժամը 22:00-ի սահմաններում Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Քիլիս քաղաքի տարածքում ընկած 2 հրթիռները արձակված են եղել Սիրիայի տարածքից։ Նշվում է նաև, որ Թուրքիան կրակի դադարեցման համար դիմել է Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես նաև պատասխան հարվածներ հասցրել թիրախներին։