Ասպիրինի փոքր չափաբաժինը կորոնավիրուսով հիվանդների մոտ նվազեցնում է մահացությունը: РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դա պարզել են Ջորջ Վաշինգթոնի համալսարանի գիտնականները; Գրում է Gazeta.ru-ն:
«Երբ իմացանք թրոմբների և COVID-19- ի միջև կապի մասին, հասկացանք, որ ասպիրինը, որն օգտագործվում է ինսուլտի և սրտի կաթվածները կանխելու համար, կարող է կարևոր լինել COVID-19-ով վարակված հիվանդների համար», - գործակալությունը մեջբերում է գիտնական Ջոնաթան Չաուի խոսքը:
Գիտնականները հետևել են 400 հիվանդի՝ ամերիկյան հիվանդանոցներում 2020 թ․ մարտից հուլիս ամիսների ընթացքում: Պարզվել է, որ ասպիրինը 44% -ով նվազեցնում է արհեստական օդափոխության, 43%-ով վերակենդանացման, 47% հիվանդանոցային մահերի հավանականությունը:
Չոուն հույս է հայտնել, որ հետազոտությունը կօգնի հետագայում ուսումնասիրել ասպիրինը, քանի որ դա էժան և մատչելի դեղամիջոց է:
«Այս կապը գտնելը հսկայական հաղթանակ է նրանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել COVID-19- ի որոշ առավել վնասակար ազդեցությունների ռիսկը», - եզրափակել է գիտնականը:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հրաժարվել էր լաբորատորիայից արտահոսքի պատճառով COVID- ի ծագման վարկածից: