f

Անկախ

Գիտեի, որ իմ գործն ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի բանդայի կողմից, բայց որ այդ աստիճան, չէի սպասում․Ռուբեն Հայրապետյան


Գիտեի, որ իմ գործն ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի բանդայի կողմից, դա ակնհայտ էր, բայց որ այդ աստիճան, որ նրա իրավական հարցերով խորհրդական Աննա Վարդապետյանը կուղղորդի քննիչներին, կստանձնի դատախազի, քննիչի, դատավորի եւ դահիճի դերը, չէի սպասում։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի «PRESSING» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը։

«Ես դեռ մայիսին հեռախոսով խնդրել էի քննիչին իմ ու իմ ընտանիքի վրա գործ չկարել, նա ինձ sms էր ուղարկել։ Աննա Վարդապետյանը ցուցում էր տվել մեր ԱԳՆ-ին, որ կազմակերպեն թռիչք ու ինձ վերադարձնեն Հայաստան, իսկ ես մեկնել էի ՌԴ, որպեսզի այնտեղից մեկնեի Գերմանիա՝ բուժզննման։ Իմ բժիշկը առողջությանս վերաբերող թղթերը ցույց էր տվել քննիչին, որ վիճակից ելնելով եմ մեկնում, բայց հաշվի չառան եւ հետախուզում հայտարարեցին։ Ակնհայտ էր, որ ուղղորդվում է եւ քաղաքական հետապնդում է, բայց որ այդ աստիճանի՝ չէի սպասում, որ այդ կերպարը՝ Աննա Կարապետյանը կուղղորդի նրանց, իրեն կվերապահի քննիչի, դատախազի, դատավորի կարգավիճակը, դահիճի դեր կկատարի՝ չէի սպասում։ Եթե արդարադատությունը չարեց համապատասխան քայլեր եւ չպատժեց քննիչին ու նրան, քանի որ նաեւ ՌԴ քաղաքացի եմ, կդիմեմ Ռուսաստանի իրավապահներին եւ նրանք շատ արագ կբացեն նրա էլ․փոստը։ Պարզապես կխնդրեի մեր իրավապահներն անեն, որ «կեղտը տնից դուրս չհանեն» եւ իրենք զբաղվեն նրանցով։ Պատկերացնում եք, չէ՞, եթե Աննա Վարդապետյանի համակարգիչը ստուգեն, քանի-քանի մեյլեր կգտնեն բոլոր քաղաքական հետապնդվողների մասին։ Ես կսպասեմ 5-6 օր, եթե չդիմեն քայլերի, ինքս կդիմեմ ՌԴ իրավապահներին», նշել է Ռ․Հայրապետյանը։

Իր եւ իր որդու գործը, Ռուբեն Հայրապետյանի խոսքով, խեղկատակություն է։ Որդու նկատմամբ քրեական գործը ներկայացնելով, նա պատմել է, որ ամեն ինչ սկսվել է 2016-ի սկզբից, երբ առողջական խնդիրներ է ունեցել, լեզուներ իմացող որդին է զբաղվել այդ խնդիրներով՝ արտասահմանցի բժիշկների հետ խոսել, պայմանավորվել եւ այլն, Ապրիլյան պատերազմից հետո ավելի է վատացել իր վիճակը եւ իրենք ընտանիքով մեկնել են Գերմանիա, որտեղ վիրահատվել է, 3-4 ամիս ի վիճակի չի եղել ազատ շարժվել։ Այդ ընթացում իր որդու ձեռնարկությունների տնօրենը 60 միլիոն դրամից ավելի վարկեր է վերցրել, Տաքսի-սերվիս է գնել, կահույք, ընկերուհուն՝ ոսկեղեն եւ այլն։

«Տղաս ոչ բռնության է դիմել, ոչ էլ դիմել է իրավապահներին, փորձել է համոզել՝ վերադարձնել գումարը։ Նա մի մասը վերադարձրել է։ Օգոստոսին նրան տեսել եմ «Հարսնաքարի» տարածքում եւ վռնդել», ասել է Ռ․Հայրապետյանը։ Այն ժամանակվա ոստիկանապետ Արման Սարգսյանն, ըստ գործարարի, հանձնարարել է վարկաբեկել իր որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, ընկերոջ հարսնացուի հանդեպ ճնշում են գործադրել, որ ասի, թե նա բռնաբարության փորձ է արել, ինչ-որ մարդու մասին ասել  են, թե նրան շղթայել է «Հասրնաքարում» եւ այլն։

«Ձեր հրապարակումից անմիջապես հետո դատախազությունը պետք է առգրավեր Աննա Վարդապետյան կոչեցյալի եւ քննիչի համակարգիչները, նորմալ երկրում այդպես պետք է անեին։ Այդ համակարգչում այնքա՜ն գործ կա․․․ Աննա Վարդապետյանը գնում է ԲԴԽ եւ խորհրդակցում մեր 3-րդ հանրապետության ամենախայտառակ կեղծարարի ու կաշառակերի մոտ, որի անունն է Գագիկ Ջհանգիրյան, բոլորիս է հայտնի, որ 95 թվականից ընտրությունների կեղծման հիմքը այս երկրում նա է դրել, նույնիսկ 99-ին նա բոլորին անօրինականություններ անելու հանձնարարականներ էր տալիս։ Գագիկ Ջհանգիրյանին խցկեցին ԲԴԽ, որ նա ստիպի դատավորներին՝ կայացնել անօրինական որոշումներ, որ կանչի իր առանձնասենյակ ու ճնշումներ գործադրի։ Իմ ու իմ տղայի բանկային գաղտնիքը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Վարդապետյանը, այդ բանդայի պարագլուխները, փոխանցել են իրենց սիրելի գործարար Խաչատուր Սուքիասյանին, որն ինձ վրա 3-4 բողոք է գրել ՀՔԾ, հիմա քննություններ են գնում այդ գործերով։ Այլ վարկած էլ կա, թող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից հարցնեն, թե ինչքան զենք ու զինամթերք եմ գնել եւ տրամադրել Պաշտպանության բանակին, թող ասի՝ եղե՞լ է դեպք, որ իր շուրթերից բան դուրս գա ու ես ձեռք չբերեմ Արցախի համար։ Կարծում եմ, որ այդ բանկային գաղտնիքները տրամադրել են Ադրբեջանին՝ իմ նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։ Ձեր տեսանյութի հրապարակումից հետո զանգել եմ այդ ստահակ քննիչին, նա վախենում է հեռախոսը վերցնել, ուզում եմ հորդորել, թող Աննա Վարդապետյանի ձեռքը բռնած գնա մեկուսարան։ Իրենց փրկությունը դա է։ Աննա Վարդապետյանի էպիզոդները շատ էին», ասել է Ռ․Հայրապետյանը։

Ռուբեն Հայրապետյան հարցազրույց քրեական գործեր

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Ավելին
Ավելին