Հարգարժան Վազգեն Մանուկյան, ՀՅԴ և արժանապատիվ հայություն,
Գնալ ընտրությունների այս տականք իշխանության հետ, ի սկզբանե շարժումը բզկտող որոշ քաղաքական դեմագոգների հետ, կարծում եմ համաձայնություն է Նոյեբերի 10 -ի կապիտուլյացիան օրինակացնելու, դավաճանությունը ՝ պատրիոտիզմի վերագրելու։
Ես և իմ շատ ընկերներ ընդունել և ընդունում ենք ձեր այն արտահայտությունը, որ առանց պայմանների ներկա իշխանությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի Ժամանակավոր կառավարություն։ Մի կողմից արագ և օբյեկտիվորեն բացահայտվեցին կեղծ բարեպաշտ հայրենասերները, մյուս կողմից իսկական արժանապատիվ պայքարողները։ Ուստի Դուք՝ որպես պետականորեն մտածող անձնավորություն, համախմբեք եղած ռեսուրսները և շարունակեք ղեկավարել արժանապատվության պայքարը, քանի որ այս իշխանությունների հետ ընտրության գնալը, նույն է՝ գնալ կռիվ առանց զենքի։
Նախ սրանք ընտրություն կհայտարարեն, բայց տարբեր առիթներով այն հետաձգելու են, մինչև իրենց պարտավորությունները թշնամու հանդեպ լիակատար կատարելը։ Այնժամ կորցնելու ենք ամեն ինչ։
Սպասում ենք Ձեր խոսքին ․․․