f

Անկախ

Վիտալի Բալասանյանը երդվեց՝ կրկնելով իր կարգախոսը. «Հաղթանակը չի վաճառվում»


Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նախընտրական հանդիպումներն Ասկերանի շրջանի գյուղերում շարունակվեցին նաև մարտի 5-ին։ Այսօր նա Պատարա, Խանցք, Դահրավ, Աստղաշեն, Հովսեփավան համայնքներում էր։ Ինչպես նախորդ հանդիպումներում, այստեղ էլ բարձրացվող հիմնական հարցը Արցախի անվտանգությունն էր։ 

«Արցախի հարցը երբեւէ ռազմական ճանապարհով չի լուծվել եւ չի լուծվելու։ Մեր ժողովուրդն այս հողի վրա շատ խորն արմատներ ունի, եւ աշխարհի այն տերությունները, որոնք հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում, հաջողություն չեն ունենալու։ Ցավով եմ ասում, բայց վերջին շրջանում, մանավանդ 1,5 տարում, այն քաղաքական գիծը, որը վարում է ՀՀ-ի քաղաքական իշխանությունը, պիտի արձանագրենք՝ հակահայ քաղաքականություն է։ Մեր՝ Արցախի Հանրապետության իշխանության եւ իմ բացթողումն էլ կա այստեղ»,- հայտարարեց Բալասանյանը։

Ապա նա ընտրողներին եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ շարունակելու է լինել իր տոհմի եւ ազգի նվիրյալ զինվորը. ծառայել եւ ծառայելու է Արցախին եւ Հայաստանին։ 

«Շարունակելու ենք պայքարել եւ թույլ չենք տալու քաղաքական առումով հարցը լուծել ոչ հայանպաստ ձեւով։ Այդ 12.000 քմ կիլոմետրը մերն է թե՛ պատմական, թե՛ իրավական առումով։ Թե՛ Ադրբեջանի իշխանություններին, թե՛ մյուս երկրներին ունենք ներկայացնելու փաստեր՝ պատմական ապացույցները, որ մեր պատմական հայրենիքն ավելին է, քան այդ 7 շրջանները։ Իրավական առումով եւս այս տարածքները պատկանում են մեզ եւ մերն են լինելու։ Թույլ չենք տալու հողերը շահարկման առարկա դարձնել։ Համոզված եմ՝ ողջ հայությունն ինձ հետ համակարծիք է»,- ընդգծեց Բալասանյանը՝ հիշեցնելով իր եւ իր թիմի կարգախոսը՝ «Հաղթանակը չի վաճառվում»։ 

Մարտի 5-ը, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ծննդյան օրն է, եւ այդ առիթն օգտագործելով, նա եւս մեկ անգամ երդվեց հայրենակիցների առջեւ՝ լինել նվիրյալ զինվոր, պայքարել հանուն Արցախի եւ Հայաստանի անվտանգության եւ ապահովության։ 

«Ուզում եմ անկեղծ լինել. երբեւէ խրամատը չեմ լքել եւ չեմ լքելու, ծառայել եւ ծառայելու եմ իմ ժողովրդին։ Լինելու եմ խրամատում այն ժամանակ, երբ վտանգ կսպառնա Արցախին եւ Հայաստանին։ Այսօր եւս մեկ անգամ, իմ ծննդյան օրվա կապակցությամբ, երդվում եմ իմ 5 թոռների եւ մեր բոլոր փոքրիկների անունով՝ ազնիվ ծառայել մեր երկրին»,- ասաց Բալասանյանը։ Գյուղացիների հետ հարցուպատասխանի ընթացքում Բալասանյանն անդրադարձավ նաեւ ադրբեջանական համայնքի վերաբնակեցման հայտարարություններին, նշելով, որ որեւէ քայլ, որ կսպառնա արցախցիների անվտանգությանը, կասեցվելու է։ 

«Եկեք եւս մեկ անգամ համախմբվենք, թույլ չտանք մեզ տարանջատեն, թույլ չտա՛նք։ Կարճ ժամանակում մեր ուժերը համախմբենք, ներդնենք եւ այս վիճակից շուտ դուրս գանք։ 1988-ի փետրվարյան օրերից հետո մեր շրջանը եզակի է եղել, որ շատ արագ համախմբվեց եւ միաբանվեց, զորք ստեղծեց եւ ուղարկեց ճակատ։ Ու նվազագույն կորուստներով մենք հասանք մեծ հաջողությունների։ Եկե՛ք կրկնեք մեր հաղթանակը»,- կոչ արեց Բալասանյանը։ 

Հանդիպման ավարտին նա բազմաթիվ շնորհավորանքներ ստացավ ծննդյան օրվա կապակցությամբ:

Վիտալի Բալասանյան Արցախի Հանրապետություն

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին