Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալվեց «Ռեալ Սոսյեդադ»-ին: Կատալոնական ակումբը հաղթեց 1:6 հաշվով:
Այս տուրից հետո «Բարսելոնա»-ն Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 2-րդն է և ունի 62 միավոր: Առաջատարը 66 միավորով Մադրիդի «Ատլետիկո»-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Ռեալ»-ը 60 միավորով: