Իտալիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Նապոլի»-ին:«Նապոլի»-ին երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ռոմայի» դարպասը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված չէր «Ռոմա»-ի կազմում վնասվածքի պատճառով, որը ստացել էր Եվրոպայի լիգայի «Շախտյոր»-ի դեմ խաղում:
28-րդ տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 6-րդն է (50 միավոր), իսկ «Նապոլի»-ն` 5-րդը (53 միավոր):