f

Անկախ

Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացնել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան. «Փաստինֆո»


«Ինձ խիստ զայրացրել է երեխաներին Նիկոլի հավաքին տանելու փաստը։ Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին, որպեսզի եթե որևէ մեկն արդարացիորեն ուզենար, օրինակ, մոտենալ ու թքել դավաճանի երեսին, կամ հավկիթ նետեր իր ուղղությամբ, կաշկանդվեր երեխաների ներկայությունից։  Ասեմ ավելին, շատ լավ ճանաչելով նրա ստոր էությունը, չեմ զարմանա, եթե հենց ինքը որևէ պրովոկացիա բեմականացնի և, շահարկելով երեխաների ներկայությունը, փորձի դրանից PR-ի առիթ դարձնել՝ անգամ այդտեղ տարված երեխաների անվտանգության գնով»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով շաբաթ օրն Արագածոտնում Փաշինյանի հավաքին մի քանի տասնյակ երեխաների մասնակցության փաստին։

-Պարոն Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ նշանակեց։ Դուք հայտարարել եք քաղաքականություն մտնելու մասին, մասնակցելո՞ւ եք այդ ընտրություններին։

-Նախ՝ արտահերթ ընտրություն ֆեյսբուքյան ստատուսով չի հայտարարվում, կա համապատասխան իրավական ընթացակարգ և Նիկոլ Փաշինյանը չունի ընտրություն հայտարարելու լիազորություն, դա հանրապետության նախագահի գործառույթն է։ Եվ երբ պաշտոնապես կնշանակվեն ընտրություններ, այդ ժամանակ կխոսենք։ Ես խիստ կասկածում եմ, որ ընտրությունները կայանալու են, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուտասանն իր ո՞ր խոստումն է կատարել, որ դա կատարի։ Հետևաբար, անիմաստ եմ համարում ժամանակից առաջ ընկնելը։

-Բայց Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, սկսել է քարոզարշավը։ Օրինակ՝  շաբաթ օրը Արագածոտնի մարզում էր։

-Անցյալ տարի այս ժամանակ էլ սահմանադրական հանրաքվեի օր էր նշանակել և քարշ էր գալիս մարզերում, կայացա՞վ այդ հանրաքվեն։ Իհարկե՝ ոչ։ Հետևաբար, կրկնում եմ, վստահ չեմ, որ ընտրությունները կայանալու են։

Ինչ վերաբերում է քարոզարշավ կոչվածին։ Դուք քարոզարշա՞վ եք համարում մանկահասակ երեխաներին իրար գլուխ հավաքելն ու հիմարություններ դուրս տալը։ Դա քարոզարշավ չէր, դա սեփական կաշին փրկելու համար ամեն ինչի պատրաստ տականքի հերթական կապիկությունն էր։ Ինձ խիստ զայրացրել է երեխաներին Նիկոլի հավաքին տանելու փաստը։ Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին, որպեսզի եթե որևէ մեկն արդարացիորեն ուզենար, օրինակ, մոտենալ ու թքել դավաճանի երեսին, կամ հավկիթ նետեր իր ուղղությամբ, կաշկանդվեր երեխաների ներկայությունից։

Ասեմ ավելին, շատ լավ ճանաչելով նրա ստոր էությունը, չեմ զարմանա, եթե հենց ինքը որևէ պրովոկացիա բեմականացնի և շահարկելով երեխաների ներկայությունը փորձի դրանից PR-ի առիթ դարձնել՝ անգամ այդտեղ գտնվող երեխաների անվտանգության գնով։ Այլևս փաստ է, որ Նիկոլն ամեն ինչի պատրաստ է սեփական կաշին փրկելու համար և ոչնչի առջև կանգ չի առնելու րոպե ավել վարչապետի աթոռին նստելու համար։ Տասնյակ միջազգային կոնվենցիաներ, ներպետական կարգավորումներ կան, որոնք արգելում են երեխաների ներգրավումը քաղաքական միջոցառումներում և նա գիտի, որ իրավունք չունի մանկահասակ երեխաներին օգտագործել իր կեղտոտ խաղերում։

-Գուցե ծնողները դեմ չեն եղել, կամ դպրոցի տնօրենն է ցանկացել հաճոյանալ վարչապետին։

-Նման տնօրենի ականջից պետք է բռնել ու դուրս շպրտել կրթական համակարգից, որովհետև քիչ չի ինքն է ներգրավվում քաղաքական պրոցեսում, նաև իրեն վստահված երեխաների է ներքաշում։ Անկեղծ ասած, չեմ կարծում, թե կա որևէ դպրոցի տնօրեն կամ մանկավարժ, որը ցանկանա հաճոյանել այդ տխմարին։ Չեմ բացառում, որ մարզային իշխանությունների կողմից է եղել հարկադրանք, որը կրկնակի հանցանք է։

Իսկ ծնողների մասով խիստ կասկածում եմ, որ բանական մարդը թույլ կտա, որ իր երեխան գտնվի մի վայրում, որտեղ հարյուրավոր զինված թիկնապահների ու սնայպերների ներկայությունն արդեն իսկ փաստում է վտանգի առկայությունը։

Եթե, այնուամենայնիվ, կան այդպիսի ծնողներ, որպես մանկավարժ, խնդրում եմ նրանց թույլ չտալ, որ օգտագործեն իրենց երեխաներին։ Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը չունի որևէ սրբություն և ինքը պատրաստ է ամեն ինչի՝ ուրիշի երեխաների կյանքի գնով։ Ուստի, ևս մեկ անգամ խնդրում և հորդորում եմ՝ հեռու պահեք ձեր երեխաներին այդ տականքից, մի վտանգեք նրանց և մի դարձրեք գործիք նրա ձեռքում։ 

Արա Սաղաթելյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին