f

Անկախ

Հայաստանում իրականացնում է «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագիրը


ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագիրը, որի շրջանակներում՝ Բրիտանական դեսպանատան աջկցությամբ, Տավուշի մարզում կազմակերպել են ամբողջական հացահատիկից հացի և հացամթերքի արտադրությանը նվիրված ինտերակտիվ պրակտիկ դասընթացներ։

Շուկայում մրցունակ և որակյալ արտադրանք ստանալու համար, ինչպես նաև տեղական հացագործներին աջակցելու նպատակով ՊՀԾ-ն հրավիրել է «ԷՐԱ» թիմի մասնագետներին մշակելու և իրականացնելու հմտությունների խթանմանը միտված գործնական դասընթացներ Տավուշի մարզի գրեթե երեսուն համայնքների համար։ Դասընթացների նպատակն է աջակցել Տավուշում գործող հացագործներին, հանրակրթական դպրոցների խոհարարական անձնակազմերին, երեխաներին, նրանց ծնողներին եւ այլ շահագրգիռ կողմերին յուրացնելու ամբողջահատիկ ցորենից ստացվող բարձր պահանջարկ ունեցող արտադրանք ստանալու հմտությունները և ապագայում հացագործներին հնարավորություն ընձեռելու իրականացնել առողջ հացաբուլկեղենի սպառումը շուկայում։

ՊՀԾ-ն խթնում է պարենային ազգային անվտանգությանը՝ կառուցելով սննդի արժեշղթաներ, որոնք հիմնված են տեղական արտադրության վրա: Ամբողջահատիկ ցորենի արժեշղթայի ծրագիրը մեծացնում է շուկայում սննդային արժեքներով հարուստ այս սննդատեսակի հասանելիությունը՝ զուգահեռաբար բարձրացնելով արժեշղթայի յուրաքանչյուր փուլում ներգրավված ձեռնարկությունների շահութաբերությունը:

«Հացաբուլկեղենը Հայաստանում ամենաշատ սպառվող սննդամթերքներից մեկն է, սակայն շուկայում գրեթե բացակայում է ամբողջահատիկ ցորենից ստացվող արտադրանքը։ Համագործակցելով Բրիտանական դեսպանատան հետ՝ ՊՀԾ-ն աջակցում է ամբողջահատիկ ցորենի արժեշղթայի նախագծի իրականացմանը և ողջունում է մասնագիտացված նմանատիպ դասընթացների իրականացումը, ինչը հնարավորություն է ընձեռում հացարտադրողներին ընդլայնել իրենց գիտելիքները և գործնական հմտությունները»,-նշում է ՊՀԾ սննդի արժեշղթաների ծրագրի համակարգող Վահան Առաքելյանը։

Այս միջոցառումների շրջանակում կրթական մոդուլը՝ գործնական գիտելիքներից զատ, հիմնված է շահառուների ոգեշնչմանը նպաստող խաղերի, հարց-պատասխան ձևաչափով վիկտորինաների, կլոր սեղան ձևաչափով ազատ քննարկումների վրա:

Մարզի արտադրողների սոցիալական պատասխանատվությունը խթանելու և սպառողին առողջ սնունդ հասցնելու ցակությունը բարձրացնելու համար հատուկ բաղադրիչով անդրադարձ է կատարվում նաև սննդի անվտանգության խնդիրներին, տրվում են գործնական խորհուրդներ և տեղում փորձարկվում է ամբողջահատիկ ալյուրից արտադրանք ստանալու գործընթացը:

ՄԱԿ

Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Ավելին
Ավելին