f

Անկախ

Սեր ու կարոտ բաց ափերի մեջ


Ընթերցողի խոսք

 

ՍԵՐ ՈՒ ԿԱՐՈՏ ԲԱՑ ԱՓԵՐԻ ՄԵՋ

 

Վանաձորի «Սիմ տպագրատուն »-ը ընթերցողի դատին է հանձնել « Լոռու մարզ» թերթի երկարամյա թղթակից Արմենուհի Սադաղյանի բանաստեղծությունների 3-րդ ժողովածուն՝ «Մի բուռ կարոտ» խորոգրով: 

Այն բացվում է «Հայրենյաց կարոտ» շարքով: Լիրիկ, գողտրիկ տողերով հեղինակը գովերգում է հող հայրենին, իր բնաշխարհի երկինքը, հողը ու ջուրը: Հայրենի գյուղի հանգավորված համայնքապատկերն է այստեղ և « Մոր աղոթքը».

Երգիս հետ խաղում եմ կանաչ խոտերում

ՈԻ հոգնած նստում գետի ափեզրում,

Հիշում եմ մորս դեմքը կնճոտռած, 

Մտածկոտ, տխուր աղոթք անելիս:

Ծնողապատման վաղուց տրորված ճանապարհում նա գտել է իր կարոտի կածանը: Այդ կածանը բռնած նա հասնում է « Թախծոտ աշուն» շարքին: Մեկ մոլորվում է , մեկ վերագտնում իրեն, վերհիշում կանանց տոների ստացած նվերները, առժևորում Հրաչյա Սարուխանին ու գոտեպնդված ներշնչանքով   յուր  կորուստներն է փնտրում.

․․․Կածանը երկնքում փայլում, 

Հզոր ձայնով է որոտում:

Հոգուս մեջ ճիչեր են մեռնում

Եվ կորցրածս եմ փնտրում:

Ժողովածուն եզրափակող բանաստեղծությունների շարքը հեղինակը վերնագրել է «Աշնան օրերի երգը»: Նա նույնանուն բանաստեղծության մեջ ասում է .

Կանգնել եմ կյանքի մայրամուտին

ՈՒ մոլորվել եմ երազներում հին:

Հետոն նա կարոտից մի փունձ է կազմում, ազդարարում գարնան զարթոնքը, հանրայնացնում նոր տարվա տեսիլքը, կարոտում ժպիտներին, երջանկության իր բանալիով ջան գյուլում ասում, խորհում է եղանակի հետ և կրկին հանդարտվում սիրո շրջապտույտում.

Շուրթերին՝ կարոտ,

Շրջում է մենակ,

Երեկոն կապույտ՝.

Երազին հենակ:

… Փակում եմ ժողովածուն արդեն համոզված, որ հեղինակը իր բացված ափերում տեղադրել է սեր ու կարոտի մի ընկալելի չափաբաժին ու հրամցնում է իր ընթերցողին փորձելով նրանց հոգում  վառ պահել հայրենապաշտության և ծնողապաշտության հոգին և անկեղծ սիրո ջահը:

Կարծում եմ ընթերցողը չի առարկի «Սիմ տպագրատուն » ՍՊԸ-ին և գրքի խմբագիրներ Անահիտ Գևորգյանին և Մանվել Միկոյանին շնորհակալական խոսքերի հասցեագրել , հեղինակին էլ մաղթել, որ առաջիկայում էլ ունենա նոր գիրք տպագրելու ցանկություն և հնարավորություններ:

 

ՀԳ։ Նոր էի ավարտել այս հրապարակումը, երբ նայեցի օրացույցին՝ պոեզիայի միջազգային օրն է։ Որքան էլ մեր ընդհանուր մթնոլոտը տոնական չէ սկսած ինձնից շնորհավորում եմ բոլոր նրան, ում համար այն քիչ թե շատ տոն է։

 

Վաղարշակ Ղորխմազյան

 

Արմենուհի Սադաղյան Վաղարշակ Ղորխմազյան

Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Ավելին
Ավելին