f

Անկախ

Կրակոցներ՝ սպանության փորձ Արմավիրի մարզում. կա ձերբակալված անձ


2020 թվականի մարտի 5-ին` ժամը 02:40-ի սահմաններում, Վաղարշապատի հիվանդանոցից  ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Որովայնի շրջանի հրազենային թափանցող վնասվածք» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ:

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2020 թվականի մարտի 5-ին` ժամը 02:15-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, 35-ամյա տղամարդուն սպանելու նպատակով, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի տներից մեկի դիմաց, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի, իսկ հրազենային վնասվածքներ ստացած տղամարդն անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, ինչպես նաև՝ տան բակային հատվածում կայանված ավտոմեքենայի վրա՝ կրակոցի հետքեր:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարել է Արմավիրի մարզի բնակիչը: Վերջինս ձերբակալվել է՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Այլ հոդվածներ հեղինակից

Իրադրությունն առաջնագծում
Ստացվում է՝ ժողովուրդը ոչ միայն մեղավոր է, որ հիվանդացել է այլև դավաճան է, որովհետև բողոքում է. պարզագույն դեմագոգիա
«Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտներն անկում են գրանցել». Արա Գալոյան
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 547 նոր դեպք. կա 7 մահ. 207 անձ ապաքինվել է
«Ծառուկյանն իր ամբողջ կյանքում միայն կառուցել է, ոչ թե քո ղեկավարի նման՝ միայն քանդել». Գևորգ Պետրոսյան
«Երբ պետական կառավարմանն այսքան անլուրջ են մոտենում, ունենում ենք այն, ինչ ունենք». բժիշկ
Արսեն Թորոսյանը պետք է դատվի Նյուրնբերգի ընթացակարգով, մարդկության դեմ հանցագործության համար․ Կարեն Վարդանյան
«Վարչապետի մամլո խոսնակի հետևում կանգնած պարոնը մի բան հաշվի չի առել». Գագիկ Համբարյան
Պատասխանատվություն ես վերցրել, ուրեմն մեղավորը դու ես և քո կառավարությունը». Ավետիք Իշխանյան
Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները եւ շերտերը. Նիկոլ Փաշինյան, տեսանյութ
Պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. մեկինը՝ 72 ժամով
Թուրքիայում   բացվել  է  «Մուսա  լեռ» թանգարանը
«Ժողովուրդ». Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները
«Հրապարակ». Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան
«Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորին
Մանե Գևորգյանի տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում. Իվետա Տոնոյան
Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով. վարչապետի խոսնակ
Ծառուկյանի ելույթից վատացել են «նեղ ռետուզները» հագած անսեռ ու անհայրենիք դեմքերը. Արման Աբովյան
Տեր֊Պետրոսյանի կոչերը և բադերի առակը
Համավարակը հունվարից է սկսվել, բայց մեզ մոտ մինչեւ մարտի 4–ը ոչ մի աշխատանք չէր կատարվել, ոչ մի խնդիր չէր լուծվել.Գագիկ Ծառուկյան
Պապուա Նոր Գվինեայի Ուլավուն հրաբուխը թեթև «զաժիգալկա» է տարբեր տրամաչափի գործիչների ինքնաբռնկման դիմաց․ Նաիրա Զոհրաբյան
Իրական ՀԱԿ-ա սիլլոգիզմ
Լևոն Տեր-Պետրոսյանի կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմը
Ավելին
Ավելին